ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը բացահայտում է․ հայկական կողմը առաջարկներ է արել Ադրբեջանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանյան մեդիադաշտը երեկ անուշադրության մատնեց կարևորագույն մի իրադարձություն՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը սահմանազատման հանձնաժողովի մասին։ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, թե քարտեզների և սահմանագծման հարցերով շփվել է իր հայ գործընկերոջ հետ։

«Կողմերից կան համապատասխան առաջարկներ, քանի որ հանձնաժողով ստեղծելու համար առաջին հերթին պետք է պայմանավորվել, թե ինչ պայմաններով։ Այդ պայմանները այժմ քննարկվում են։ Այնտեղ տարաձայնություններ կան: Մեր դիրքորոշումը պարզ է. պետք է նստել և պաշտոնապես ստեղծված հանձնաժողովի շրջանակներում լուծել բոլոր այն հարցերը, որոնք դեռ համաձայնեցված չեն»,- ասել է Լավրովը։

Ռուս պաշտոնյան նշում է, թե հայկական կողմը տակավին վերջերս նոր առաջարկներ է ներկայացրել, սակայն չի մանրամասնում այդ առաջարկների էությունը։ Նրա խոսքով՝ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ (2021 թվականի դեկտեմբերին) սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել։

«Եվ նույնիսկ մամուլի հետ շփվելու ժամանակ հույս է հայտնվել, որ հանձնաժողովը կստեղծվի մինչև 2021 թվականի վերջ, բայց կրկին կյանքն ավելի բարդ է, հայկական կողմը նոր առաջարկներ ունի, մենք դրանք փոխանցում ենք Բաքվին։ Տեսնենք, թե ինչպես անել, որպեսզի հանձնաժողովը որքան հնարավոր է շուտ գործարկվի»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Որևէ առաջարկի մասին չի հայտնել նաև Հայաստանի գործող վարչախումբը։ Ինչը, թերևս, արդեն ձևավորված արատավոր պրակտիկա է, Նիկոլ Փաշինյանը միայն պոստֆակտում է պատմում կատարված իրողությունների, Հայաստանի դեմ կատարած իր հերթական դավադրության մասին։ Իսկ այդպիսի դեպքերի համար կան Փաշինյանի կատաղի կողմնակիցները և ֆեյքերի բանակը, որոնք միահամուռ թեզերով փորձում են սվաղել վտանգներն ու ռիսկերը, իսկ գործող իշխանությունների յուրաքանչյուր դավաճանություն ներկայացնել որպես գործողություն «ի փառս Հայաստանի Հանրապետության»։

Միքայել Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular