ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան զորակազմը վտանգավոր է. Իրավունք

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների պարբերաբար հանդիպումները փոփոխվեցին պաշտպանության նախարարների հանդի­պումներով, իսկ այսօր արդեն հայտնի է, որ վերջիններիս հերթական հանդի­պումը առաջիկայում անցկացվելու է Վրաստանի Բաթումի քաղաքում: Ավե­լին` հանդիպման ընթացքում նախատեսվում է ստորագրել եռակողմ ռազմա­կան համագործակցության հուշագիր: Թե ինչ հետեւանքներ այն կարող է ու­նենալ մեզ համար, եւ ինչու է Վրաստանը փորձում թուրք-ադրբեջանական ոազմական դաշինքի մեջ մտնել «Իրավունքը» պարզեց Վրաստանի հարցե­րով փործագետ Ջոնի Մելիքյանից:

Վրաստանն ուզում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ եւ այդ ուղ­ղությամբ լուրջ աշխատանք է տանում: Բայց վերջերս կայացած կոն­ֆերանսի ժամանակ, որտեղ ներկա էին նաեւ ՆԱՏՕ-ի որոշ գեներալներ, հիմնա­կանում ակնարկեցին, որ Վրաստանն ակնկալիքներ չունենա Վարշավայում այս տարվա կայանալիք ՆԱՏՕ-ի գա­գաթնաժողովից: Մասնավորապես, նրանք ասում էին, որ շարունակեք զար­գանալ, բարեփոխումներ իրականաց­նել, եւ երբ համապատասխան հնարա­վորությունների պատուհան կլինի, դուք դրանից կօգտվեք: Արդյունքում վրացի­ները հասել են մի գագաթնակետի, որ այսպիսի հայտարարություններն արդեն հիասթափեցնում են: Հետեւաբար, կար­ծում եմ, եթե իրենք շատ հիսաթափվեն այս գագաթնաժողովի ժամանակ, եւ խորհրդարանական ընտրությունների հետեւանքով էլ, կոալիցիան ավելի վատ իրավիճակում լինի, ապա Վրաստանը կօգտագործի Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ֆորմատը` իր անվ­տանգության հարցը ժամանակավոր լուծելու համար: Ուստի սա կարող է մեզ համար վտանգավոր լինել, եթե մի­ացյալ զորակազմ ստեղծվի: Չէ որ ՆԱ­ՏՕ-ի ուժերը կարող են տեղակայվել մեզ համար շատ կարեւոր տարածքում’ Ջավախքում, ինչը, մեղմ ասած, բարեն­պաստ չէ:

-Իսկ մենք լծակ ունենք սա կանխե­լու:

-Իհարկե, ստեղծվել է մի իրակա­նություն, որը կազուսային է, բայց մենք ամեն կերպ պետք է աջակցենք Վրաստանին: Լինելով ՀԱՊԿ ան­դամ` մենք ունենք նորմալ հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, այնպես որ, պետք է ակ­տիվ աշխատել այդ ուղղու­թյամբ եւ միանալ որոշակի համատեղ ֆորմատների, ին­չը հնարավոր է: Մեր գլխա­վոր նպատակը պետք է լինի այն, որ այն չփակվի ու չդառ­նա եռակողմ ֆորմատ, այլ ՆԱՏՕ-ի կողմից ներառի բո­լոր երկրներին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular