ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … վիսկի Թասմանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավստրալիական Sullivans Cove վիսկու հայրենիքը Թասմանիան է, մասնավորապես, Դերուենտ գետի հովիտը և Սալիվանի ծոցը (Sullivans Cove): 1804 թվականին այդ տարածքում հիմնվել է բրիտանական գաղութ, որն այժմ հանդիսանում է Թասմանիա նահանգի Հոբարտ մայրաքաղաքը։ Սկզբում այս վայրում ստեղծված բնակավայրը եղել է դատապարտյալների աքսոր։ Եվ ներկայիս այնտեղի բնակիչների մեծ մասը սերում են այն շոտլանդացիներից, իռլանդացիներից ու բրիտանացիներից, որոնց այդտեղ են ուղարկել որպես Մեծ Բրիտանիայի թագուհու «հյուրեր», այսինքն աքսորականներ։ Իհարկե, նման կոնտինգենտը չէր կարող յոլա գնալ առանց իրենց սիրելի թունդ ըմպելիքների։ Այդ վայրերում վիսկիի արտադրության սկիզբը գրեթե համընկել է քաղաքի հիմնադրման պահի հետ։ Հայտնի է, որ առաջին սպիրտի թորման սարքերը քաղաք է բերել նահանգապետ Բլաեմը 19-րդ դարի սկզբին։ Իսկ 1824 թվականին քաղաքի շրջակայքում արդեն գործում էին 16 պաշտոնապես գրանցված (և անհամար քանակի չգրանցված) թորման գործարաններ, որոնք արտադրում էին ավստրալիական վիսկի։ Այնուամենայնիվ, 1838 թվականին Ջոն Ֆրանկլինը, ով ստացել էր նահանգապետի պաշտոնը, հրամանագիր է արձակել, որն ամբողջությամբ արգելում էր սպիրտի թորումը։ Ճակատագրի հեգնանքով, այդ արգելքը տևել է ավելի քան 150 տարի և չեղարկվել միայն 1990-ականներին: Հետևաբար էլ Sullivans Cove թասմանյան վիսկու ժամանակակից պատմությունը սկսվել է միայն 1994 թվականին: Բայց ըստ երևույթին, չնայած ավելի քան 150 տարվա պաշտոնական արգելքին, շոտլանդացի դատապարտյալների սերունդները չեն կորցրել իրենց հնարամտությունը և արտադրական հմտությունները: Արդյունքում արտադրողների փորձի և ավստրալական եզակի բաղադրիչների համադրությունը հաջողություն է բերել: Արդեն 2007 թվականին նոր ընկերությունը սկսել է ստանալ ամենահեղինակավոր մրցանակներ ալկոհոլային խմիչքներ արտադրողների համաշխարհային մրցույթներում։ Օրինակ՝ 2014 թվականի World Whiskys Awards-ի ժամանակ ընկերության արտադրանքը ճանաչվել է աշխարհի լավագույն միաածիկ վիսկին։ Իսկ 2015 թվականին Թասմանական վիսկին ստացել է «Liquig Gold» (Հեղուկ ոսկի) մրցանակը՝ 100 հնարավորից հավաքելով ռեկորդային 95,5 միավոր և ընդգրկվել այդ ըմպելիքի հայտնի գիտակ Ջիմ Մյուրեյի Whisky Bible-ում (Վիսկու Աստվածաշնչ)։

Sullivans Cove-ն պատրաստվում է թասմանյան գարուց և լեռնային աղբյուրների ջրից և թրմվում է ձեռքով մշակված կաղնու տակառներում: Յուրաքանչյուր տակառից մոտ 450 շիշ է լցվում, ինչը վիսկին դարձնում է հազվագյուտ և թանկ։ Այնուամենայնիվ, այս ըմպելիքը ավելի ու ավելի շատ երկրպագուներ է գտնում ամբողջ աշխարհում։ Եթե ​​ցանկանում եք հյուրերին զարմացնել խմիչքով, որը նրանցից ոչ ոք երբևէ չի համտեսել, ապա այլ կիսագնդից ձեզ հասած որակյալ Թասմանյան վիսկին լավագույն տարբերակն է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular