ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատգամավորն առաջարկում է հիշատակի նոր օր ավելացնել օրացույցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել և նոր հիշատակի օր սահմանել։

Մանուկյանն առաջարկում է ապրիլի 10-ին նշեցլ Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օրը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Մարաղան քաղաքատիպ ավան է, որը գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ ադրբեջանի Թերթերի (Միրբաշիր) շրջանի հետ սահմանին։ Ըստ 1989 թ. բնակչության մարդահամարի` ավանում բնակվում էր 4660 մարդ։ 1992 թ. ապրիլից մինչ օրս ավանը գտնվում է ադրբեջանի վերահսկողության ներքո:

«1992 թ. ապրիլի 10-ին տևական հրետակոծումից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժել են Մարաղա, ուր Հայ աշխարհազորայինների փոքրաթիվ ջոկատին թեև հաջողվել էր Մարաղայից տարհանել բնակիչների մեծ մասին, բայց մոտ 118 անձ` հիմնականում տարեցներ, հաշմանդամներ, կանայք և երեխաներ, դեռ մնացել էին բնակավայրում։ Նրանցից շատերը դաժանաբար խոշտանգվել, ապա սպանվել են ադրբեջանական բանակի զինվորների կողմից։ Այդ ռազմական հանցագործությանը զոհ գնաց ավելի քան 50 մարդ1, այդ թվում՝ 30 կին։

Ինչպես վկայում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և պալատի նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսը2, ով ողբերգությունից անմիջապես հետո «Christian Solidarity Worldwide» կազմակերպության մի խումբ ներկայացուցիչների հետ այցելել էր ավան, Մարաղայի գազանաբար սպանված բնակիչների մարմիններն անդամահատված էին, այլանդակված և հրկիզված։ Բարոնուհի Քոքսը Մարաղան անվանել է «ժամանակակից Գողգոթա, միայն թե՝ շատ ավելի սարսափելի»։

Շուրջ 50 մարդ, այդ թվում՝ 9 երեխա և 29 կին, պատանդ են վերցվել։ Նրանց մի մասին, այդ թվում բոլոր երեխաներին, հետագայում հաջողվել է վերադարձնել, սակայն 19 պատանդների ճակատագիրն առ այսօր անհայտ է։

Երկու շաբաթ անց Մարաղան երկրորդ գրոհին է ենթարկվել, որի ընթացքում իրենց հարազատներին հուղարկավորելու համար Մարաղա վերադարձած բնակիչներն ադրբեջանական բանակի նոր վայրագությունների զոհն են դարձել։

Մարաղայի վրա հարձակումը պայմանավորված չի եղել ռազմական անհրաժեշտությամբ. այն բացառապես ուներ Մարաղայի Հայ խաղաղ բնակչության ոչնչացման նպատակ։ Մարաղայի ոճրագործությունը շարունակությունն էր Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և ադրբեջանի այլ բնակավայրերի, ինչպես նաև Արցախի գյուղերում հայկական բնակչության` կազմակերպված և զանգվածային ջարդերի ու տեղահանության:

Մարաղայի ջարդերի ու դրանց աննախադեպ դաժանության մասին փաստում է նաև Թոմաս դե Վալը իր` «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջև» աշխատության մեջ: Մարաղայի ջարդերի կազմակերպիչները չեն պատժվել, ավելին` ջարդերի կազմակերպիչ, «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը Ադրբեջանի նախագահի 23.06.1993թ. թիվ 6 հրամանով ստացել է «ադրբեջանի Ազգային Հերոս» կոչում:

Այս հանցագործությունների կազմակերպիչների և իրագործողների անպատժելիությունը պարարտ հող ստեղծեց Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության որպես պետական քաղաքականություն արմատավորման և այլատյացության, անհանդուրժողականության ու ռազմամոլության անսանձ քարոզչության համար, ինչն էլ առավել քան ցայտուն դրսևորվեց թե՛ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումով, թե՛ առ այսօր ադրբեջանի կողմից շարունակվող այլ հայատյաց դրսևորումներով»,-նշված է հիմնավորման մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular