ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը հայտարարել է Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի մտադրության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը ձգտում է անդամակցել Եվրամիությանը, սակայն կանգնած է այս գործընթացի շուրջ բանակցությունները հետաձգելու առջև:

Այս մասին Էրդողանն ասել է հինգշաբթի օրը Եվրամիության երկրների դեսպանների հետ հանդիպմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Թուրքիան, ինչպես նախկինում, նպատակ ունի լիիրավ անդամակցել ԵՄ-ին: Ես կոչ եմ անում թույլ չտալ այլ երկրներին սաբոտաժի ենթարկել Անկարայի և ԵՄ-ի միջև երկխոսությունը՝ Եվրամիության ներսում համերաշխություն ապահովելու պատրվակով», – ասել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարն ասել է նաև, որ իր երկիրը այսօր ԵՄ երկրների առջեւ ծառացած խնդիրների լուծման բանալին է։

Նշենք, որ Թուրքիան 1963 թվականին ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր, իսկ 1987-ին դիմել է միությանը անդամակցելու համար։ Սակայն անդամակցության բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, որոնք բազմիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով: Այժմ բանակցային դոսիեի 35 գլուխներից 16-ը բաց են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular