ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… էլեկտրոկիթառ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կիթառները կարելի է բաժանվել երկու մեծ խմբի՝ ակուստիկ և էլեկտրո։ Էլեկտրական կիթառների հայտնվելը շատ մեծ դեր  է խաղացել  երաժշտության  մեջ, քանի որ առանց դրա շատ երաժշտական ուղղություններ պարզապես չէին ծնվի: Էլեկտրական կիթառի ստեղծման պատմությունը սկսվել է 1920-30 ական թվականներին: Այն ժամանակ սովորական  ակուստիկ կիթառն օգտագործվում էր բազմաթիվ ամերիկյան բլյուզային և ջազային նվագախմբերի կողմից, բայց քանի որ այն գործնականում լսելի չէր, նրան նշանակվել էր միայն ռիթմային գործիքի պաշտոն: Այսինքն պահանջ կար կիթառի ձայնը բարձրացնել: 1923 թվականին սկսել են էլեկտրականության  միջոցով  կիթառի ձայնը բարձրացնելու  առաջին փորձերը կատարվել: Այդ տարիներին քիչ  հայտնի ինժեներ և գյուտարար Լլոյդ Լորը կարողացել է ստեղծել  լարային գործիքների էլեկտրաստատիկ ձայնի ուժեղացուցիչ, որը ֆիքսում էր ռեզոնատորային տուփի թրթռումները և ուժեղացնում այն: Այնուամենայնիվ, նրա գյուտը շուկայում ամբողջովին ձախողվել է: Էլեկտրական կիթառի ստեղծման պատմության մեջ կարևոր ամսաթվերից մեկը 1931 թվականն է, երբ Ժորժ Բոշամը և Ադոլֆ Ռիգբենկերը հորինել են  էլեկտրամագնիսական ձայնի ուժեղացուցիչը: Դրա մեջ էլեկտրական ազդակը անցնում է մագնիսի փաթույթով, ստեղծում էլեկտրական դաշտ և թրթռացող լարից եկող ազդանշան ուժեղանում է:  Հենց հայտնվեց նրանց հորինած  էլեկտրոկիթառը՝ այն անմիջապես կոչվեց «թավա»: Եվ դա այն պատճառով, որ նրա մարմինը ամբողջությամբ մետաղական էր, իսկ տեսքով իսկապես նման էր թավայի, որին  կցված էր անհամաչափ երկար «բռնակ»՝ գրիֆը: Այնուամենայնիվ, պարզվեց, որ այս առաջին էլեկտրական կիթառը  ամենակենսունակն է: Բազմաթիվ փորձարարներ 1930-ականների վերջին փորձել են ձայնի ուժեղացուցիչը տեղադրել իսպանական կիթառների մեջ, որոնք ավելի ավանդական են և ունեն դատարկ կորպուսներ, կամ էլ կիթառին տալ այլ տեսք: Բայց առանց այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ռեզոնանսային երևույթները (feedback), աղավաղումները և այլ արտառոց աղմուկների հայտնվելը, ոչինչ չէր ստացվում: Միայն կիրառելով կրկնակի հանդիպակաց  փաթույթ, որը ունակ է «խլացնել» ավելորդ ազդանշանները, հնարավոր եղավ հաղթահարել բոլոր այդ թերությունները: Ժամանակին Լեո Ֆենդերը հիմնել է մի ընկերություն, որը մինչև 1950 թվականը դրոշմում էր էլեկտրոկիթառների պատճեներ, որոնք կոչվում էին  «Esquire» (թարգմանվում է որպես սկվայեր կամ զինակիր): Հետագայում «Esquire»-ին հաջորդել են  «Broadcaster»- ը  և «Telecaster»- ը, իսկ 1954 թվականին արտադրվել է «Stratocaster» անվանված գործիքը: Այդ ժամանակվանից ի վեր էլեկտրոկիթառների այս մոդելը չի ենթարկվել որևէ փոփոխության, քանի որ նրա արտաքին  ձևը առանձնապես չէր խանգարում կիթառի ձայնի որակին: Այնուամենայնիվ  դիզայներները փորձել են  հնարավորինս  իրականություն դարձնել իրենց ֆանտազիաները:  Օրինակ  «ABBA» խմբի կիթառահարի գործիքը իր տեսքով նման էր աստղի, իսկ  «Scorpions» խմբի կիթառահարը ուներ ծիծեռնակի պոչի տեսքով էլեկտրոկիթառ: Էլեկտրոկիթառ արտադրող ընկերություններից  ամենահայտնին թերևս «B.C. Rich and Gibson» ընկերությունն է իր այլանդակ- ծայրահեղական գործիքների ուրվագծերով ու արտաքին տեսքով:  Հենց այդ ընկերության դիզայներներն են ստեղծել «ծիծեռնակի պոչը»: Իսկ ո՞վ է առաջին անգամ նվագել էլեկտրոկիթառով։ Դա առաջին անգամ արել է Լես Պոլը, ով եղել է դաշնակահար։ Ռոքի ծնունդից սկսած՝ էլեկտրոկիթառը եղել է ռոքի անբաժան մաս։ Երբ առաջին անգամ էլետրոկիթառով նվագել են, այն մարդկանց վրա թողել է անմոռանալի տպավորություն և մարդիկ սկսել են ավելի հաճախ գնալ այն համերգներին, որտեղ կա էլեկտրոկիթառ։ Հենց այսպես էլ այն դարձել է հայտնի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular