ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելն ու տնտեսական աճն իրար հետ կապ չունեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամանորի ոչ աշխատանքային տոները կրճատվելու և դրա տնտեսական հետևանքների մասին զրուցել ենք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

Հարցին, թե արդյոք տոների կրճատումը կարող է ազդել տնտեսական ակտիվության վրա` տնտեսագետն ասաց․ «Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելն ու տնտեսական աճն իրար հետ կապ չունեն: Մի տեղ պլյուս է տալիս, մի տեղ՝ մինուս: Ասենք, մարդիկ, եթե պետք է գնային Ծաղկաձոր՝ 7-8 օր հանգստանալու, չգնացին, որովհետև հունվարի 3-ը և 4-ը աշխատանքային օրեր էին։ Մի շարք մասնավոր ընկերություններ, հատկապես՝ խոշոր գործատուներ, աշխատանքը սկսել են հունվարի 7-ից հետո: Հայաստանում բանկերը չնայած սկսել են աշխատել հունվարի 3-ից, սակայն գործարքներ գրեթե չեն կատարվել, փոխանցումներ չեն արել, որը վկայում է տնտեսական ցածր ակտիվության մասին: Եվ, առհասարակ, հանգստյան օրերի հաշվին տնտեսական աճ ապահովելու գաղափարն ուղղակի անտրամաբանական է, քանի որ, լավ, այս տարի ապահովեցիր, մյուս տարի ի՞նչ ես անելու, շաբաթ-կիրակիներն ես հանելո՞ւ: Կամ` փետրվարը երկու օրով կարող են ավելացնել, էլի տնտեսական աճ կապահովվե՞ն»։

Անդրադառնալով գնաճին` Սուրեն Պարսյանն ասաց․ «Գնաճն ու տնտեսական աճը ոչ թե իրար հակասող երևույթներ են, այլ կարող են նաև իրար լրացնել: Խնդիրն այն է, մեզ մոտ, եթե նայում ենք տնտեսական ակտիվությունը, դա հանքարդյունաբերությունն է, շինարարությունը: Այս ոլորտները մարդկանց բարեկեցության վրա չեն ազդում: Մենք այդ ոլորտների հաշվին ենք տնտեսական աճ արձանագրել 2021 թվականի ընթացքում: Ասեմ ավելին՝ դեռևս 2019 թվականի ՀՆԱ ցուցանիշները չունենք: Մեր հարևան երկրները, ի տարբերություն մեզ, դա հաղթահարել են: Օրինակ, Վրաստանը 2020թ. ուներ 6 տոկոսանոց անկում, 2021թվականին նրանց տնտեսական աճը 8 տոկոս է»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular