ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունն մարդկանց իրավունքների պաշտպանության ոլորտում անգործության է մատնված

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար բարձրացնում է, մասնավորապես, Սյունիքում ու Գեղարքունիքում բուֆերային գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին, այնինչ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը զորքերը հայելային եղանակով հետ քաշելու անհրաժեշտության մասին է հայտարարում։

Այս թեմայի մասին զրուցել ենք Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։

Հարցին, թե Տարոն Սիմոնյանն ինչպե՞ս է գնահատում այս հայտարարությունները` նախկին պատգամավորն ասաց․ «Մարդու իրավունքների պաշտպանն ասում է, որ բնակիչներին մոտ գտնվող ադրբեջանցի զինծառայողները պետք է հեռացվեն տարածքից, որովհետև նրանց կյանքի իրավունքին անմիջական վտանգ է սպառնում։ Եվ նրանք չեն կարողանում իրենց բնականոն գործունեությունը կազմակերպել։ Սա նշանակում է, որ սահմանային բնակավայրերից հեռու պետք է լինեն զինվորները և ռազմական օբյեկտները, որպեսզի դրանք հանկարծ չդիտարկվեն այդ բնակիչների, այդ թվում, կյանքի իրավունքի նկատմամբ սպառնալիք, էլ չեմ խոսում սեփականության իրավունքի մասին, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ բնակիչների անասունները գողացվում ու սպանվում են ադրբեջանցի զինվորականների կողմից։ Ես այդ հայեցակարգը չափազանց կարևոր եմ համարում, որովհետև այլ տարբերակ չի կարելի դիտարկել։ Իսկ երբ կառավարությունն ասում է՝ հայելային հեռացում անենք, մենք չենք կարող մեր բնակավայրերից հեռանալ։ Մեր բնակավայրերը սահմանին են, հայելային հեռացում չենք կարող անել։ Մենք չենք կարող մեր բնակավայրերից մեր զինվորներին հեռացնել, բայց դիմացի պետության զինվորները պետք է գնան, որովհետև այնտեղ բնակավայր չկա։ Հետևաբար, այստեղ հայելային հեռացման մասին չի կարող խոսք լինել, այստեղ մարդու իրավունքների պաշտպանությամբ պայմանավորված՝ թշնամական զորքի հեռացման մասին է խոսքը»։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք կառավարության վարած քաղաքականությունը բավարա՞ր է շփման գծում գտնվող մարդկանց իրավունքների ու անվտանգության պաշտպանության առումով` նախկին պատգամավորն ասաց․ «Կարող եմ ասել, որ կառավարության քաղաքականություն չկա, դա բացակայում է։ Կառավարությունն այս բնագավառում անգործության է մատնված, որովհետև ոչ միայն չեն գնահատում ստեղծված իրավիճակն այդ բնակիչների աչքերով, թե նրանք ինչ վիճակում են հայտնվել, այլ նաև իրենց հայտարարություններով վնասում են այդ բնակիչների իրավունքներին, այդ թվում՝ նրանց սեփականության իրավունքից զրկման իմաստով։ Նույն կառավարությունը սեփականության վկայականներ է տվել շատ անձանց, բայց այդ տարածքներն այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իսկ պաշտոնական անձինք երբեմն հայտարարություններ են կատարում՝ ասելով, թե «դրանք Հայաստանի տարածքները չեն»։ Եթե Հայաստանի տարածքները չեն, բա այդ ո՞վ էր սեփականության վկայականները բաժանում ժամանակին։ Այսինքն՝ այս բնագավառում և քաղաքականությունը բացակայում է, և ի վնաս բնակիչների է շատ դեպքերում»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular