ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … մարաթոնյան վազք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարաթոնյան վազքի հեռավորությունը կազմում է 42 կմ 195 մետր է: Իսկ ե՞րբ և որտե՞ղ է առաջացել այդ սպորտաձևը: Ընդունված է, որ այդ հեռավորությունը մ.թ.ա. 490 թվականին առաջինը հաղթահարել է հույն զինվոր Ֆիդիպպիդը (այլ աղբյուրներով Ֆիլլիպիդ) առանց կանգառների վազելով Մարաթոնյան մարտադաշտից  Աթենք, և հայտնել է ուրախալի լուրը, որ հույները ճակատամարտում հաղթել են և անշնչացած ընկել է: Բայց դա չի հաստատվում փաստական աղբյուրներով: Ըստ Հերոդոտի Ֆիլլիպիդը իրոք հույն սուրհանդակ-վազորդ էր, որին Աթենքից ուղարկել էին Սպարտա՝ օգնական ուժեր խնդրելու համար: 230 կմ-ը նա անօգուտ հաղթահարել է երկու օրից պակաս ժամանակում, քանի որ սպարտացիները տոնում էին ինչ-որ հոգևորական տոն և հրաժարվել են ռազմական օգնություն ցուցաբերել Աթենքին: Սուրհանդակ-վազորդը ստիպված հետ է վերադարձել Աթենք: Իսկ աթենացիները Մարաթոն դաշտում առանց սպարտացիների ջախջախել են  պարսիկներին: Հերոդոտը այս պատմությունը գրի է առել դեպքերից 6 տարի անց:  Մարաթոնից Աթենք վազքի մասին  առաջին անգամ գրել է Պլուտարքոսը մեր թվարկության առաջին դարում՝ այսինքն այդ դեպքերից 550 տարի անց: Պլուտարքոսը իհարկե շատ հերոսական է նկարագրել այդ ամենը, քանի որ դա գրված է «Փառք Աթենքին» էսսեում: Եվ հետո նա   սուրհանդակ-վազորդին կոչել է Եվկլ: Նաև կասկածելի է, որ նա  այդքան վազքից հետո շունչը փչի:

Հույն ռազմական սուրհանդակ-վազորդները առանց կանգառի վազում էին մի քանի անգամ ավելի տարածքներ և առանց առողջությանը վնաս պատճառելու: Ինչ որ է, պատմությունը այդ է: Երբ մեր նոր ժամանակներում վերականգնվել է օլիմպիական շարժումը  որոշվել է , որ անպայման պետք է լինի Մարաթոնյան վազք: Առաջին օլիմպիական խաղերը ընթացել են Աթենքում 1896 թվականին: Կազմակերպվել է Մարաթոնյան վազք Մարաթոնյան դաշտից մինչև Աթենք: Հեռավորությունը կազմել է 34,5 կմ: Ի ուրախություն հույների հաղթել է հույն , մասնագիտությամբ ջուր վաճառող Սպիրիդոն Լուիսը՝ 2 ժամ 58 րոպե 50 վայրկյան արդյունքով: Նրան չի խանգարել անգամ վազքի ընթացքում կանգառը հորեղբոր տան մոտ, որտեղ նա գինի է ըմպել: Հետագա 8 օլիմպիական խաղերին Մարաթոնյան վազքի հեռավորությունը ֆիքսված չի եղել և կազմել է 40-ից մինչև 43 կիլոմետր: Վերջնական 42 կմ 195 մետր հեռավորությունը որոշվել է 1921 թվականին Սիրողական Թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի կողմից: Վերցվել է 1908 թվականի Լոնդոնյան օլիմպիադայի Մարաթոնյան վազքի հեռավորությունը: Այն ժամանակ Լոնդոնում որոշված էր , որ վազքը պետք է լիներ 40 կմ-ի չափով տարածությամբ, բայց այդ տարածությունը երկարացվել է մինչև 42 կմ 195 մ այն պատճառով, որպեսի արքայական ընտանիքը դիտի վազքը իրենց Վինդձորյան ապարանքի պատուհաններից: Ցանկացած վազք, որը գերազանցում է մարաթոնյանին կոչվում է սուպերմարաթոնյան: 1983 թվականին Սուպերմարաթոնի ամերիկյան ասոցիացիան կազմակերպել է սուպերմարաթոն՝ Ֆիդիպպիդի երթուղով՝ Աթենքից Սպարտա, ըստ հույն պատմագիրների գրվածքների: Ի ուրախություն հույների այստեղ ևս հաղթել է հույնը՝ Յանիս Կուրոսը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular