ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես ծխողների կյանքը չեմ բարդացնում, ես ուզում եմ, որ ՀՀ-ում հազարավոր մարդիկ չմահանան ծխախոտից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախկին նախարար, պատգամավոր Արսեն Թորոսյանը Հանրայինի եթերում անդրադարձել է այսպես կոչված հակածխախոտային օրենքին, որի համաձայն՝ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել վաճառասրահներում ծխախոտի ցուցադրման արգելքը, իսկ մարտի 15-ից ծխելը կարգելվի նաև հանրային բաց և փակ վայրերում։

«Այս երկու միջոցներն էլ երկար տարիներ ապացուցված է, որ ազդում են ծխողների թվի նվազեցման վրա։ Այսինքն, եթե մենք ունենում ենք ծխախոտային արտադրատեսակների գովազդի կամ մարկետինգային այլ միջոցառումների, դրա մեջ է նաև ցուցադրությունը, տուփերի ձևավորումը և նաև օգտագործման սահմնափակումը տարբեր վայրերում, ինչպես հիմա է, երբ չի կարելի ծխել դպրոցներում, մանկապարտեզներում, պետական հաստատություններում, մշակութային վայրերում, հիվանդանոցներում։ Ավելի ենք ընդլայնում այդ ցանկը և խոսքը փակ և բաց հանրային վայրեր մասին չէ, այլ՝ փակ և բաց հանրային սննդի վայրերի մասին։ Ապացուցված է, որ դա ազդում է ծխողների թվի նվազեցման վրա»,-նշել է Թորոսյանը։

Ըստ նրա՝ կան նաև այլ գործիքների, ինչպես օրինակ կրթությունը, այդ թվում և դպրոցական կրթությունը, որը ըստ նախկին նախարարի՝ այքան էլ մեծ ազդեցություն չի ունենում։

«Կա նաև ամենաուժեղ ազդեցության գործիքը, դա ծխախոտային արտադրատեսակների գինն է աշխարհում և այդ առումով էլ ենք մենք դրախտային վիճակում ծխողների համար։ Երևի թե աշխարհի ամենաէժան երկիրն է։ Ստացվում է, որ հասանելիությունն այնքան մեծ է, որ մարդիկ չեն մտածում ծխելու ֆինանսական բեռի մասին, ի տարբերություն այն երկրի որտեղ ծխախոտի մեկ տուփը կարող է արժենալ 10 կամ 15 դոլար»,-հայտնել է Թորոսյանը։

Նրա խոսքով՝ նոր կարգավորումները վաղուց պետք է արվեին, բայց ընդդիմախոսների հետ բանակցությունների արդյունքում, մի քիչ տնտեսությանը ժամանակ տալու համար, որոշում ընդունվեց, որ դրանք հետաձգված կկիրառվեն․«Օրենքն ընդունվել են 2020 թվականի սկզբում, հիմա 2022 թվականն է։ Օրենքի ընդունումից հետո բոլորն իմացել են, որ այս օրը գալու է և օրենքը պետք է մտնի ուժի մեջ»։

Պատասխանելով լրագրողի հարցին նա նաև ասաց, որ չի ծխում։

«Ես ծխողների կյանքը չեմ բարդացնում, ես ուզում եմ, որ ՀՀ-ում հազարավոր մարդիկ չմահանան ծխախոտից, ծխելուց։ Ես ուզում եմ, տասնյակ հազարավոր երեխաներ չսկսեն ծխել և չդառնան կախված այդ վնասակար սովորությունից, այլ կախված լինեն առողջարար և իրենց կյանքը բարելավող սովորություններից»,-նշել է Թորոսյանը։   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular