ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երիտասարդներն առցանց սեռական բռնության վտանգի տակ են. գլոբալ հարցում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ուսումնասիրության, 18 տարեկանների 10-ից 8-ը գտնում են, որ երիտասարդները առցանց սեռական չարաշահման վտանգի տակ են, իսկ 10-ից 5-ը կարծում են, որ իրենց ընկերները վտանգավոր վարքագիծ են դրսևորում համացանցից օգտվելիս: Վտանգներ ու հավանականություն. մեծանալով առցանց հարցումը հիմնված է աշխարհի 25 երկրներից հարցմանը մասնակցած 18- ամյա ավելի քան 10.000 երիտասարդների կարծիքի վրա և բացահայտում է այն ռիսկերի հեռանկարները, որոնց բախվում են երիտասարդները՝ մեծանալով ավելի ու ավելի տեխնոլոգիապես փոխկապակցված աշխարհում:

«Համացանցն ու բջջային հեռախոսները հեղափոխել են երիտասարդների` տեղեկատվություն ձեռք բերելու մատչելիությունը, սակայն հարցման արդյունքները ցույց են տալիս, թե որքան իրական է առցանց չարաշահման վտանգը աղջիկների և տղաների համար», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Կոռնելիոս Ուիլիամսը (Cornelius Williams):

«Համաշխարհային մասշտաբով, համացանցի օգտատերերի երեքից մեկը երեխա է: Այսօրվա բացահայտումները երիտասարդների կողմից հենց իրենց մասին կարևոր տեղեկություն են տրամադրում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտադիր է խթանել դեռահասների ձայների լսելիությունը՝ օգնելով նրանց դիմակայելու առցանց բռնությանը, չարաշահումներին և շահագործմանը, ինչպես նաև համոզվելու, որ երեխաները կարող են լիարժեք օգտվել համացանցի և բջջային հեռախոսների առաջարկած առավելություններից»:

Նոր զեկույցի համաձայն, դեռահասները վստահ են անվտանգ մնալու իրենց սեփական կարողության վրա, որոնց գրեթե 90 տոկոսը գտնում է, որ կարող է խուսափել առցանց վտանգներից: 10–ից մոտավորապես 6-ը նշել է, որ առցանց նոր մարդկանց հանդիպելը որոշ չափով կամ շատ կարևոր է իրենց համար, սակայն միայն 36 տոկոսն է խորապես համոզված, որ կարող է ասել, թե երբ են մարդիկ թաքցնում իրենց ինքնությունը առցանց:

Աղջիկների ավելի քան երկու երրորդը (67 տոկոսը) լիովին համաձայն է, որ համացանցում սեռական բնույթի մեկնաբանություններ կամ խնդրանքներ ստանալու դեպքում կանհանգստանա. տղաների դեպքում այս թիվը 47 տոկոս է կազմում: Երբ, այնուամենայնիվ, առցանց սպառնալիքներ են պատահում, դեռահասները ավելի շատ դիմում են ընկերներին, քան՝ ծնողներին ու ուսուցիչներին, սակայն կեսից քիչը համոզված են, որ գիտեն, թե ինչպես պետք է օգնել առցանց ռիսկի վտանգված ընկերոջը:

«Վտանգներ ու հավանականություն. մեծանալով առցանցե զեկույցը ներառում է նաև հետևյալ բացահայտումները՝ ենթասահարյան տարածաշրջանում, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում 18 տարեկանների երկու երրորդը գտնում է, որ երեխաներն ու դեռահասները վտանգված են առցանց սեռական չարաշահումների և դրանից կարող են օգտվել. սա՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցվածների 33 տոկոսի դիմաց:

Ենթասահարյան տարածաշրջանում, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում կա՛մ որոշ չափով, կա՛մ լիովին գտնում են, որ իրենց ընկերներն առցանց վտանգի են ենթարկում իրենց. սա՝ Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության 33 տոկոսի համեմատ: Նահանգների և Միացյալ Թագավորության 18-ամյա երիտասարդներն առավել վստահ են, որ կարող են խուսափել առցանց վտանգներից, որոնց 94 տոկոսը լիովին կամ որոշ չափով կարծում է, որ կարող է պաշտպանվել սոցիալական լրատվամիջոցներում. Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում միայն 41 տոկոսն է լիովին համաձայն, իսկ ևս 37 տոկոսը համաձայն է որոշ չափով: ենթասահարյան տարածաշրջանում դեռահասները կարծես թե ավելի շատ են գնահատում առցանց նոր մարդկանց հանդիպելը, և նրանց 79 տոկոսն է դա շատ կամ որոշ չափով կարևորում:

Միացյալ Նահանգներում և Միացյալ Թագավորությունում 63 տոկոսն է գտնում, որ առցանց նոր մարդկանց հանդիպելը շատ կամ ինչ- որ չափով է կարևոր: Եվրոպայի երկրներում հարցվածների 63 տոկոսը լիովին համաձայն է, որ առցանց վտանգի ենթարկվելու դեպքում կասեր ընկերոջը. սա համեմատած այն 46 տոկոսի հետ, որ կասեր ծնողներին և միայն 9 տոկոսը կպատմեր ուսուցչին:

Առցանց բռնությանը վերջ տալու գործում երեխաներին և դեռահասներին ներգրավելու համար, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնել է ReplyforAll տեղեկատվական արշավը, որը իր` «Դադարեցրեք բռնությունը երեխաների նկատմամբ» հանրային արշավի մասն է կազմում: ReplyforAll-ը դեռահասներին դնում է առաջնային և կենտրոնական դերում որպես լուրը տարածողների և խորհուրդ է տալիս առցանց իրենց անվտանգ պահել:

Երեխաներին և դեռահասներին կառաջարկվի խորհուրդ տալ, թե ինչպես կարելի է լավագույնս դիմակայել առցանց բռնությանը կամ ռիսկերին և իրազեկել իրենց ընկերներին սոցիալական մեդիայի միջոցով: Այս նախագծին աջակցում են «Մենք պաշտպանում ենք» գլոբալ դաշինքը (WePROTECT Global Alliance), որի նպատակն է դադարեցնել առցանց սեռական շահագործումը երեխաների նկատմամբ ազգային և գլոբալ գործողությունների միջոցով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը WePROTECT-ի հետ միասին կոչ է անում ազգային կառավարություններին համակարգված պատասխան ստեղծել քրեական արդարադատության համակարգերի` ներառյալ իրավապահների և երեխաների բարեկեցության, կրթական, առողջապահական և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտների, ինչպես նաև` քաղաքացիական հասարակության միջև՝ երեխաներին առցանց սեռական բռնությունից և շահագործումից պաշտպանելու համար:

«Երբ երիտասարդները, կառավարությունը, ընտանիքը, ՏՀՏ ոլորտը և համայնքն աշխատում են միասին, ավելի հավանական է, որ մենք լավագույն ուղիները կգտնենք առցանց սեռական բռնությանն ու շահագործմանն արձագանքելու համար և ուժեղ ուղերձ կհղենք, որ երեխաների նկատմամբ առցանց սեռական բռնությանը դիմակայելն ու վերջ տալը մեր բոլորի գործն է»,- ասել է Ուիլյամսը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular