ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տռամբլյորը» խփեց․ ՀԱՊԿ մեխանիզմները Հայաստանի համար չեն գործում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանից հաշվված օրեր պահանջվեցին՝ ապացուցելու, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը անգործունակ կառույց է՝ առնվազն Հայաստանի մասով։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տակավին օրեր առաջ Հանրային հեռուստատեսության եթերում արդարացնում էր Նիկոլ Փաշինյանի վարքը՝ Ղազախստան զորախումբ ուղարկելու, ՀԱՊԿ ղեկավարների խորհրդակցություններ կազմակերպելու, իրեն՝ ՀԱՊԿ նախագահողի դերում երևակայելու հարցում։

«Հիմնական հարցերից մեկն այն է, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը, երբ ժամանակին դիմել էր օգնության համար, չէր ստացել նման օգնություն, իսկ այսօր դիմում են Հայաստանին` Հայաստանը գործողություն է իրականացնում: Նախ ուզում եմ ասել, որ այստեղ պատասխանատվության դիրքորոշումն է: Մենք շատ կարևորում ենք պատասխանատվությունը, որը վերցրել ենք: Այստեղ կա մյուս հարցը` արդյո՞ք Հայաստանը հետաքրքրված է, որպեսզի ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեն: Այստեղ պատասխանը միանշանակ է` այո: Եթե այո է պատասխանը, ապա Հայաստանը, ելնելով այս պատասխանից, փորձել է քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեն»,- ասել է Գրիգորյանը:

Պարզվեց, ՀԱՊԿ մեխանիզմները չեն աշխատում, երբ հարցը վերաբերում է Հայաստանին։ Ադրբեջանը երեկ անօդաչուների և հրետանային միջոցների կիրառմամբ սադրանք է իրականացրել Գեղարքունիքի մարզում, զոհվել է երեք հայ զինծառայողը, երկուսը վիրավոր են։ Իսկ ՀԱՊԿ-ն նախագահող Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի կարողացել գործի գցել նույն այդ ՀԱՊԿ-ի մեխանիզմները, այսպես կոչված «դաշնակիցներին» պարտադրել օգնության հասնել Հայաստանին։ Ղազախստանում կատարվող իրադարձությունները, շատ վերլուծաբանների գնահատականներով, ուղղված էր նաև Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։ Իզուր չէր, որ Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Դավութօղլուն դժգոհություն էր հայտնում, որ Ղազախստանը օգնության համար դիմել է ՀԱՊԿ-ն նախագահող Հայաստանին։ Դժգոհություններ են հնչել նաև թուրք և ադրբեջանցի պաշտոնյաներից, ԶԼՄ-ներից, քաղաքագետներից։

«Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան չէին մարսելու եվրասիական տարածաշրջանում իրենց հավակնությունների արգելակումը պարզ էր։ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները, իրավիճակի հանգուցալուծմանը ՀԱՊԿ ակտիվ դերակատարությունը տարածաշրջանում որոշակի խմբագրումներ մտցրեցին առկա իրողություններում։ Հայաստանի իշխանությունների կեցվածքը, պարտվողական դիրքն ու զիջելու պատրաստակամությունը մեր երկիրը ռեգիոնում թույլ օղակ է դարձրել և արդյունքում նույնիսկ մեզ չվերաբերող հարցերի հանգուցալուծման պայմաններում Հայաստանը մշտապես տուժողի կարգավիճակում է»,- նշում է անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

Հերթական սադրանքներով Ադրբեջանն ապացուցում է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանը իրենից ոչինչ չի ներկայացնում, իսկ ՀՀ իշխանությունները պարզապես գործիք ու խամաճիկ են ՌԴ ձեռքին։ Եվ ՀԱՊԿ մեխանիզմները հետայսու էլ չեն գործելու Հայաստանի համար։ Որքան էլ նիկոլփաշինյաններն ու արմենգրիգորյանները փորձեն հակառակը համոզել հանրությանը։

Արամ Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular