ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … լվացքի փոշի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր դժվար է պատկերացնել լվացք անելը առանց լվացքի փոշու, քանի որ գրեթե մեկուկես դար է անցել դրա առաջին հայտնվելուց ի վեր: Այնուամենայնիվ նշենք, որ  լվացքի փոշու օգտագործման մասին առաջին հիշատակումը թվագրվում է 16-րդ դարով: Հայտնի է, որ այն ժամանակ հնդիկները լվացք անելու ընթացքում հատուկ խառնուրդ են ավելացրել ջրի մեջ, բայց դրա պատրաստման բաղադրատոմսը, ցավոք, չի պահպանվել: Լվացվող առաջին փոշու ստեղծողը եղել է գերմանացի քիմիկոս Ֆրից Հենկելը: Նա ստացել է մի խառնուրդ, որի գերակշիռ մասը եղել է նատրիումի սիլիկատը: Հենց այդ նյութն էլ դարձել է ժամանակակից լվացքի փոշու նախատիպը: 1876 թվականի սեպտեմբերի 26-ին Գերմանիայում  Ֆրից Հենկելը իր գործընկերների հետ հիմնադրել է «Henkel» ընկերությունը, որը սկսել է արտադրել պարկերի մեջ փաթեթավորված լվացքի փոշի:  Հենկելի այդ գլուխգործոցը իր ցածր գնի պատճառով շատ արագ ձեռք է բերել լայն ժողովրդականություն, և ընդամենը երկու տարի անց ընկերությունը «Սպիտակեցման սոդա» անվանումով նոր արտադրատեսակ է մտցրել շուկա: Հենկելին հաջողվել է լվացքի փոշուն սոդա ավելացնելով նրան նաև սպիտակեցնող ազդեցություն տալ, միևնույն ժամանակ այդ արտադրանքը ևս իր ցածր գնի պատճառով եղել է շատ մատչելի: 1905 թվականին  Ֆրից Հենկելի որդի  Հյուգոյի կողմից ընկերությունում սկսել են աշխատել ավտոմատ լվացքի մեքենաների համար փոշու ստեղծելու ուղղությամբ: Եվ 1907 թվականին հայտնվել է «Persil» լվացքի փոշին, որը հնարավորություն է տալիս լվացք անելիս առանց հատուկ ջանքեր գործադրելու ստանալ  ձյան նման սպիտակ ու մաքուր սպիտակեղեն: Այդ նոր փոշին իր հատկությունների շնորհիվ «Henkel» ընկերությանը դարձրել է  եվրոպական և ամերիկյան շուկաների առաջատար: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացի քիմիկոս Պոնտերը ստեղծել է սինթետիկ լվացքի փոշի: Այս հայտնագործությունը կիրառել է «Procter & Gamble» ընկերությունը, որը  1933 թվականին շուկա է հանել իր առաջին լվացքի փոշին՝ «Dreft»-ը, որը բավականին արագորեն նվաճել է ամերիկյան շուկան: Դրանից հետո, այդ դարի մնացած երեք քառորդում լվացքի փոշիների արտադրության տեխնոլոգիան չի ենթարկվել որևէ էական փոփոխությունների: Միայն 2000-ականների սկզբին նոր քիմիական միացությունների ստեղծման հետ կապված լվացքի փոշու պատմության մեջ սկսվել է նոր փուլ: Ներկայումս  լվացքի փոշիները ներառում են բազմաթիվ նյութեր. ջրի մակերեսային լարվածությունը նվազեցնողներ, հիմնային  հավելանյութեր, հակաադսորբենտներ, ջրի փափկացնող միջոցներ, լյումինեսցենտ նյութեր սպիտակություն ստեղծելու համար, կեղտը մաքրելու համար նախատեսված նատրիումի և կալիումի միացություններ, ինչպես նաև տարբեր բույրեր առաջացնող նյութեր և այլն: Մեր ժամանակներում նաև հայտնվել են առաջին լվացքի փոշիները՝ հեղուկների և ժելեների տեսքով, որոնք արդյունքում արագորեն սկսել են նվաճել  եվրոպական շուկաները: Չնայած դրան այն ամբողջ աշխարհում չի ստացել  այն լայն ժողովրդականությունը, որը ունի սովորական լվացքի փոշին, սակայն նշենք, որ վերջին տասնամյակի ընթացքում հեղուկ լվացքի փոշու  պահանջարկը մի քանի անգամ ավելացել է և շարունակում է ավելանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular