ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կամովին գերի ընկնելու առնչությամբ չեն հարուցվել քրեական գործեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում են գերեվարվել զինծառայողները։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք ՄԻԵԴ-ում գերիների հարցով իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։

Հարցին, թե իրավապաշտպանն ի՞նչ կարծիք ունի այս գործերի վերաբերյալ` Սիրանուշ Սահակյանն ասաց․ «Նախ կալանքի հարցը պետք է տարանջատել հիմնական արարքից ու մեղավորությունից։ Արարքների մասով մենք կարծում ենք, որ եղած փաստերի պարագայում իրավական գնահատականը սխալ է տրված։ Եվ արարքներում ուղղակի հանցագործություններ չկան։ Նաև նշեմ, որ կամովին գերի ընկնելու առնչությամբ չեն հարուցվել այդ քրեական գործերը, հիմնականում մարտական ծառայության կանոնները խախտելն են վերագրում նրանց։ Այստեղ մի կողմից խնդիր կա, որ չի կոնկրետացվում, թե որ կանոնը խախտվեց, որը առաջ բերեց հնարավոր հետևանքները։ Եվ երկրորդը, այդ մարտական կանոնների պարագայում պետությունը ևս կրում է պոզիտիվ պարտականություններ, օրինակ, դիրքի կահավորանքից սկսած մինչև պատշաճ զինվածության աստիճանի բերելը։ Եվ այստեղ կա նաև խնդիր, որ ծառությունը չի կազմակերպվել օրենքի տառին համապատասխան, և պետությունը զինծառայողների հանդեպ իր կենսական պարտավորությունները չի կատարել։

Իսկ կալանավորումների առումով պետք է ասեմ, որ նախ փախուստի կամ արդարադատությանը միջամտելու վտանգներն իսկապես բացակայել են։ Դրան համակցվում է առողջական վիճակը։ Շատերի պարագայում եղել են լուրջ կոտրվածքներ, որոնք ուղեկցվել են վիրահատություններով։ Եվ ֆիզիկական ու հոգեբանական խնդիրներ ունեցող անձին անազատության մեջ պահելը նաև հոգեբանական տառապանք է առաջ բերում, որն ընդհուպ մինչև կարող է խախտել Հայաստանի պարտավորությունները Եվրոպական կոնվենցիայի ներքո։ Այստեղ անմարդակային վերաբերմունքի չարժանացնելը բացարձակ արգելք է, և առողջական խնդիրների գոյության պայմաններում այդ խստագույն միջոցը կիրառելն ուղղակի չի արտացոլում հումանիզմը և շատ դեպքերում պատժիչ գործոն է դառնում, որովհետև զինծառայողներն ստիպված են լինում ինքնախոստովանական ցուցմունքներ տալ։ Մեր վստահորդների պարագայում էլ եղել են դեպքեր, երբ նրանք ի սկզբանե անազատության մեջ գտնվելով՝ մեղք են ընդունել արարքների համար։ Եվ հետագայում, երբ մենք ներգրավվել ենք, բացատրել ենք նրանց իրավունքները և վեր ենք հանել խնդիրները, այստեղ մարդիկ նոր կարողացել են իրական կամարտահայտությամբ դիրքորոշում արտահայտել։ Եվ այս պահի դրությամբ չեն ընդունում իրենց մեղավորությունը։

Մի բացասական երևույթի մասին էլ ենք բարձրաձայնում, երբ կալանքներ են կիրառվել առաջին ատյանի դատարանի կողմից, մեր վստահորդների մասով մենք դրանք բողոքարկել ենք, բայց վերաքննությունն ուշացած է կազմակերպվում։ Մենք ունենք դեպք, երբ երկրորդ միջնորդությունն է ներկայացվել, առաջին ատյանի դատարանը մերժել է կալանքը, և անձը հայտնվել է կալանքի մեջ, բայց նրա նախորդ կալանքի օրինականությունը շատ ուշացած ձևով է վերանայվել վերաքննիչ դատարանի կողմից։ Դա նշանակում է, որ վերաքննիչ օղակն անձնական ազատության իրավունքի պաշտպանության առումով դառնում է ոչ այնքան արդյունավետ մեխանիզմ մեր երկրում»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular