ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան Ղազախստանի իրադարձությունները փորձում է օգտագործել պանթյուրքիստական կազմակերպությունն ուժեղացնելու և դրան ռազմական բնույթ հաղորդելու նպատակով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղազախստանում տեղի ունեցող դեպքերի մասին զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

Հարցին, թե Թուրքիայում ինչպե՞ս են արձագանքում Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին` թուրքագետը ասաց․ «Պաշտոնական արձագանքների համաձայն՝ Թուրքիայի նախաձեռնությամբ պետք է տեղի ունենա թյուրքական երկրների կազմակերպության նիստը, որտեղ պետք է քննարկվեն Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները: Թուրքիայի պաշտոնական շրջանակները սկսում են արդեն խոսել այն մասին, որ այդ թյուրքական կազմակերպությունը պետք է ունենա իր հատուկ մեխանիզմները նաև ռազմական բնագավառում, ինչը մինչև հիմա չունի, այսինքն՝ Ղազախստանի իրադարձությունները փորձում են օգտագործել այդ պանթյուրքիստական կազմակերպությունն ուժեղացնելու և դրան ռազմական բնույթ հաղորդելու նպատակով: Թուրքիայի քաղաքական ուժերը փորձում են կատարվողն այնպես ներկայացնել, թե դա պետք է դաս հանդիսանա, որպեսզի Թուրքիան իր զինված ուժերն ավելի ուժեղացնի, որ թույլ չտա այլ պետություններ, օրինակ՝ Ռուսաստանը, Ղազախստանի իրադարձություններից օգուտներ քաղեն ու ուժեղացնեն իրենց դիրքերը Ղազախստանում: Մամուլի արձագանքը կարելի է մի քանի մասի բաժանել. պանթյուրքիստական լրատվամիջոցները վերջին օրերին արդեն բացահայտ սկսեցին գրել, որ Ղազախստանում տեղի է ունենում ռուսական ու ՀԱՊԿ օկուպացիա, որ պետք է եղբայր ղազախ ժողովուրդը պայքար սկսի օկուպանտների դեմ, իսկ այդ պայքարին պետք է օգնել: Իշխանությունների հետ կապ ունեցող մամուլն ավելի զգուշավոր է փորձում գրել Ղազախստանում կատարվողի մասին, բայց երևում է, որ նաև իշխանամետ մամուլն է սկսում հակառուսական գիծ տանել, ներկայացնում է, որ ՀԱՊԿ-ը և մանավանդ ռուսները օկուպանտներ են»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular