ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղավոր են՝ և՛ իշխանությունները, և՛ դատավորները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատավորները օրերս հայտարարությամբ էին հանդես եկել, որտեղ քննադատում էին արդարադատության նախարարի վարքագիծը դատավորների նկատմամբ:

Այս թեմայի շուրջ զրուցել ենք իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։

Հարցին, թե իրավապաշտպանն ի՞նչ կարծիք ունի այդ մասին, Նինա Կարապետյանցն ասաց․ «Իրականում այդ հայտարարությունը տարածած դատավորների մեջ կան այնպիսիք, որոնց որոշումները Եվրոպական դատարանը համարել է ոչ իրավաչափ և իրավունքի խախտում արձանագրել: Հետևաբար այդ դեպքում այդ կոնկրետ դատավորները խիստ շահագրգիռ կողմ են: Բայց այն, որ գործընթացը որևէ կերպ վեթինգ կոչել չի կարելի, դա հաստատ է: Դա փոքրիկ, դետալային, իրավիճակին հարմարեցված լուծում է: Այս գործընթացը պետք է շատ ավելի լայն, խորքային ու բովանդակային լիներ, և հեղափոխությունը դրա հնարավորությունը տալիս էր, բայց, ցավոք, իշխանությունները ժամանակին ոչինչ չարեցին այդ ամբողջական անցումային արդարադատության գործընթացն իրականացնելու համար: Արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, որտեղ մարդիկ և, հատկապես, դատավորներ, որոնք պետք է պատասխանատվության ենթարկված լինեին իրենց որոշումների համար, հիմա իրենց իրավունք են վերապահում բողոքի ակցիաներ կազմակերպել, հայտարարություններ տարածել: Նորմալ է, եթե մի կողմը չի օգտագործում գոլ խփելու հնարավորությունը, ապա մյուս կողմն է այն օգտագործում: Իշխանությունները ոչինչ չարեցին, հիմա մյուս կողմն է օգտվում այդ բացթողումներից: Ուղղակի ցավալին այն է, որ այդ ամենի հետևանքով մեր պետությունն ու պետականությունն են տուժում, մեր ինստիտուտները չեն կայանում, մենք ենք ժամանակ կորցնում: Այնպես չէ, որ մենք էլ պետք է նստենք ու որպես մի սուպերմարտաֆիլմ կողքից դիտենք: Այդպես չէ, իրականում դա ազդելու է մեր երկրի զարգացման վրա, ինչը մեզ շատ է մտահոգում: Իրականում երկուսն էլ մեղավոր են՝ և՛ իշխանությունները, և՛ դատավորները»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular