ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շնորհավորում եմ Անահիտ Ավանեսյանին. սանձարձակ գործողություններ են իրականացնում». Աշոտ Բարսեղյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանի կարծիքով՝ Առողջապահության նախարարությունը ոչ ոքի չի լսում, բացի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ):

«Իրենց ինչ ասում են՝ իրենք այդպես էլ անում են: Շնորհավորում եմ տիկին Ավանեսյանին, իրենք ունեցան հերթական սոցիալական դժգոհության կետերից մեկը: Եթե դուք եղել եք օդանավակայանում՝ ժամանման սրահում, ապա տեսել եք՝ ինչ անեծքի տեղատարափ, ինչ հայհոյանքներ և ինչ գզվռտոց է տեղի ունենում՝ հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ, և սա ինչ-որ հրաշքով տիկին Ավանեսյանի ուշադրությունից վրիպում է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։ Տվյալ պահանջը չի վերաբերում հղիներին, բացարձակ հակացուցում ունեցողներին և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին, որոնք ունեն մինչև 90 օրվա վաղեմության ՊՇՌ հետազոտության դրական արդյունք։

Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունն անցել է թույլատրելի բոլոր սահմանները.

«Իրենք սանձարձակ գործողություններ են իրականացնում, օրինակ՝ կամայական սահմանափակումներ մտցնելով: Եթե խոսում ենք սահմանափակումներից, ես ակնկալում եմ, որ ինձ հակադարձելու են՝ ասելով՝ այ, օրինակ, Ֆրանսիայում, Եվրոպայում: Այսինքն՝ եթե Եվրոպան որոշել է, որ պետք է սպանի հասարակական սննդի ոլորտը, ապա ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ մենք պետք է հետևենք այդ վատ օրինակին: Պետք չի բերել ուրիշ երկրների օրինակներ, եթե մեկը որոշել է, որ պետք է սպանի ինչ-որ բնագավառ, ապա մենք չպետք է դրան կույր հետևենք, առավել ևս՝ մեզ որևէ միջազգային կառույց չպետք է հրահանգ տա, թե ինչպես մենք վարվենք մեր տնտեսության հետ, մեր ծխախոտագործության, գինեգործության ընկերությունների հետ, ինչպես պետք է վարվենք հասարակական սննդի հետ: Հասարակական սննդի և հյուրընկալության ոլորտը գերակա է ճանաչվել ՀՀ-ում դեռ շատ վաղուց: Այս բնագավառը մինչև 1 մլրդ դոլար շրջանառության հնարավորություն ունի, որն իրականում շատ մեծ է»:

Հունվարի 1-ից Հայաստանում օրենքով արգելվել է ծխախոտների կամ դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում։ Մարտի 15-ից էլ ուժի մեջ կմտնի բաց և փակ ռեստորաններում, բարերում, սննդի այլ կետերում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, աշխատանքային այլ փակ տարածքներում բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքը։

Աշոտ Բարսեղյանը չի զարմանա, որ ԱՀԿ-ն ասի՝ մարիխուանա սկսեք օգտագործել. «Այս ամենը բոլոր երկրներում դրան է տանում՝ ինչքան սահմանափակում են ծխախոտային ինդուստրիան, այդքան աճում է մարիխուանան: Աբսուրդն այն է, որ, օրինակ՝ ԱՄՆ-ում ազատ վաճառում են մարիխուանա, և տակից վաճառում են ծխախոտ: Ինքներդ գիտեք՝ որի վնասն է ավելի մեծ մարդու համար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular