ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ …թերմոս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թերմոսը տարողության այնպիսի տեսակ է, որն ակտիվորեն օգտագործվում է առօրյա կյանքում դրանում պահվող արտադրանքի ջերմաստիճանը պահպանելու համար: Այն առավել հաճախ օգտագործվում է այն ժամանակ, երբ անհրաժեշտ է խմիչքը կամ ուտեստը երկար ժամանակ տաք պահել: Լավ թերմոսը անխուսափելի իր է արշավների և ճանապարհորդությունների ժամանակ. դրա մեջ թեյը, ջուրը կամ արգանակը կարող են պահել  առնվազն 60 աստիճան ջերմաստիճանը մինչև մեկ օր (ժամանակը և ջերմաստիճանը կախված են թերմոսի հզորությունից և տեսակից)։ Անոթի մեջ արտաքին միջավայրից անկախ ջերմաստիճանի պահպանման անհրաժեշտությունը ի հայտ է եկել 19-րդ դարի երկրորդ կեսերին: Այդ ժամանակ ֆիզիկոսները փորձեր էին կատարում հեղուկացված գազերի հետ, որոնք մթնոլորտի մի մասն են կազմում (ազոտ, թթվածին և ջրածին): Այնուամենայնիվ, պարզվել է, որ ստացված նյութերը պահանջվող վիճակում պահելը բավականին դժվար է, քանի որ դրանք չափազանց արագ գոլորշիանում են: Խնդիրը մասնակիորեն լուծվել է գերմանացի ֆիզիկոս Վայնհոլդի կողմից 1881 թվականին: Նա մշակել է երկշերտ ապակե կոնտեյներ, որի ներսից օդը ամբողջությամբ հանված է: Պատերի միջև օդը հեռացնելու հետևանքով նվազեցվել է գոլորշիացումը:

11 տարի անց՝ 1892 թվականին, շոտլանդիայի ֆիզիկոս և քիմիկոս Դուարը բարելավել է իր գերմանացի գործընկերոջ գյուտը: Կոնտեյները վերածվել է վերին նեղ բացվածքով և զույգ պատերով տափաշիշի. դա կանխել է ստացված գազերի արագ գոլորշիացումը: Ավելի լավ մեկուսացման համար, տարողությունը ներսից ծածկվել է բարակ արծաթե շերտով, քանի որ ջերմային ճառագայթումը լավ է արտացոլվում հայելու նմանվող ներքին մակերեսից: Կոնտեյները երեսպատվել է հատուկ մետաղական պատյանով: Իր գյուտի միջոցով Դուարին հաջողվել է որոշ ժամանակ պահպանել ջրածինը հեղուկ և պինդ վիճակում: Սակայն ոչ նա, ոչ էլ Ուայնհոլդը չեն արտոնագրել այդ եզակի տարողությունը. նրանք չէին հավատում, որ իրենց գյուտերը շոշափելի շահույթ կարող են բերել ինչ որ մեկին:

1903 թվականին ապակու գերմանական արտադրող Բուրգերը մտահղացել է բարելավել Դուարի անոթը այն ոչ միայն գիտական, այլ նաև կենցաղային նպատակներով օգտագործելու համար: Անոթը դրվել է մետաղական պատյանում, ավելի մեծ իզոլացիայի համար ավելացվել է հերմետիկ խցան: Դիզայնը լրացվել է հարմարավետ կափարիչով, որը խաղում էր նաև փոքրիկ բաժակի դեր: 1903 թվականի աշնանը Բուրգերը արտոնագրել է իր գյուտը: Հաջորդ տարի նա հիմնադրել է մի ընկերություն, որը զբաղվում էր նոր արտադրանքի` «վակուումային տափաշշի» արտադրությամբ: Այդ անունը չէր կարող հավակնել հաջող լինելու, ուստի շուտով հայտարարվել է մրցույթ նորույթի ամենահետաքրքիր անվան համար: Պարզվել է, որ առավել հնչեղ տարբերակը Թերմոսն է (հունարենից Therme նշանակում է «տաք»), որը հորինել է Մյունխենի մի բնակիչ։ 1904 թվականի գարնանը նոր Թերմոս ապրանքանիշը սկսել է օգտագործվել առևտրային նպատակներով:

4 տարի անց Thermos GmbH ընկերությունը թերմոս արտադրելու իր իրավունքները վաճառել է Ամերիկայում, Կանադայում և Անգլիայում գտնվող երեք ընկերությունների: Այդտեղից էլ հեղուկները պահելու և դրանց կայուն ջերմաստիճանը պահպանելու համար նախատեսված նոր տարաները սկսել են աստիճանաբար տարածվել ամբողջ աշխարհում:

Ավելի քան մեկ դարի ընթացքում  Դեվարի և Բուրգերի գյուտը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել: Մինչ օրս հաստատվել է տարբեր չափերի թերմոսների արտադրություն` սկսած 0,25-1 լ-ից մինչև 40 լ: Փոփոխություններ է կրել նաև այն նյութը, որից պատրաստվել է շիշը: Ավանդական ապակե անոթներից բացի, լայնորեն արտադրվում են էժանագին պլաստմասե և թանկարժեք մետաղական շշեր: Հանրաճանաչ են լայն բերանով հատուկ սննդային թերմոսները, ինչպես նաև ունիվերսալ թերմոսները, որոնցով կարելի է միանգամից մի քանի ուտեստ պահել:

Թերմոսի կափարիչը մինչ օրս էլ առավել հաճախ օգտագործվում է որպես ճամփորդական բաժակ, սակայն տնային օգտագործման համար ստեղծվել են օդաճնշական պոմպով հատուկ կափարիչներ, որոնցով կարելի է խմիչք լցնել  կոճակը սեղմելով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular