ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապառիկով ապրող Արարատ Միրզոյանը միլիոնատե՞ր է դարձել. ինչ բրենդից է օգտվում ԱԳ նախարարը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր տեղեկություններով՝ նոյեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու իր տիկին Գոհար Աբաջյանը Արցախի 23/6 հասցեում գտնվող «Ashley Homestore Armenia» բրենդային կահույքի սրահից 29 միլիոն դրամ արժողությամբ կահույքի հավաքածու են գնել: Նշենք, որ վերոնշյալ կահույքի սրահը աչքի է ընկնում ոչ միայն մոդեռն ոճով, այլև գնային բարձր քաղաքականությամբ: Մոտավոր պատկերացում կազմելու համար բավական է ուսումնասիրել «Ashley Homestore Armenia»-ի ցուցանմուշների արժեքները: Նշենք, որ այստեղ մեկ գրասեղանի արժեքը սկսվում է 820 հազար դրամից: Ճաշասեղանը ութ աթոռների հետ միասին արժե 2,642,000.00 դրամ, ավելի թանկն էլ կա. բացվող սեղանն ու 10 աթոռը՝ 3,260,000.00 դրամ, կամ երկտեղանոց մեկ մահճակալի արժեքը սկսվում է 1,165,000.00 դրամից, մեկ հայելիով պահարանի գինը 1,139,000.00 դրամ է... 

Թե ինչպես է հաջողվել մինչև վերջերս ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանին բրենդային թանկարժեք կահույքի սրահից կանխիկ գումարով ձեռք բերել թանկարժեք կահույքի հավաքածու, այնքան էլ հասկանալի չէ։ Այս մասին «ՉԻ»-ն փորձեց պարզաբանում ստանալ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանից: Վերջինս մեզ փոխանցեց, որ Ստոկհոլմում է, չի կարող մեր այդ հարցին պատասխանել և խորհուրդ տվեց դիմել ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին կամ գրավոր ներկայացնել հարցումը: 

Դեկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ մեր անընդմեջ զանգերը Հունանյանին, ինչպես նաև ԱԳՆ լրատվության բաժին ևս մնացել են անպատասխան: Դեկտեմբերի 7-ին գրավոր հարցումով դիմեցինք Արտաքին գործերի նախարարություն՝ հուսալով, որ վերջապես մեզ կպատասխանեն: Մեր հարցումից անցել է ավելի քան 30 օր, սակայն պատասխան դեռ չենք ստացել, ինչը ոչ միայն ենթադրում, այլ նաև հաստատում է, որ տեղեկությունը ստույգ է, և ոչ վաղ անցյալում ապառիկով տեխնիկա գնող Արարատ Միրզոյանն իրեն թույլ է տվել 29 մլն դրամանոց թանկարժեք կահույք գնել բրենդային խանութից: 

Հիշեցնենք, որ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի հոդված 9-ի 7-րդ կետի 3-րդ ենթակետով 3) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:

Նույն հոդվածի 11-րդ կետով սահմանված է. Գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին` նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաև դրա բողոքարկման կարգը, ինչը չի արվել:

Մելանյա Ծառուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular