ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը Ղազախստան խաղաղապահներ չուղարկելու հնարավորություններ ուներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղազախստան հայ խաղաղապահներ ուղղարկելու թեմայի վերաբերյալ զրուցել ենք ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։

Հարցին, թե արդյոք Հայաստանը կարող էր չուղարկել խաղաղապահներ` փորձագետն ասաց․ «Հայաստանը Ղազախստան խաղաղապահներ չուղարկելու հնարավորություններ ուներ։ Չնայած նրան, որ Ղազախստանի իշխանությունները հայտարարում են, որ այդ ամենն անում են ահաբեկիչները, ուստի այդ հոդվածի ներքո է կանչում ՀԱՊԿ ուժերին, Հայաստանը կարող էր ասել, որ չկան ապացույցներ, որ այդ ամենն ահաբեկիչներ են անում։ Առհասարակ բոլորը գիտեն, որ նրանք ահաբեկիչներ չեն, այլ ժողովուրդն է։ Այսինքն, ամեն ձևով Հայաստանն այստեղ կարող էր մանևրել։ Սակայն, չգիտես թե ինչու, Հայաստանը որոշեց, որ ինքը ևս կարող է ուժեր ուղարկել Ղազախստան, գուցե հետագայի համար ինչ-որ պայմանավորվածություննե՞ր է ձեռք բերել։ Ցանկալի կլիներ, որ լիներ ինչ-որ պայմանավորվածություն, որի համար Հայաստանը խաղաղապահներ կուղարկեր։ Ինքս այդ գործողություններին Հայաստանի մասնակցությանը դեմ եմ։ Պետք է նաև հաշվի առնենք, որ այնտեղ կա հայկական մեծ համայնք, և ոչ միանշանակ է ընդունվելու Հայաստանից ժամանած ուժերի ներկայությունը։ Մենք այստեղ իրականում գործ ունենք ոչ թե ահաբեկիչների հետ, ինչպես ներկայացվում է, այլ ժողովրդի հետ, որը կարող է վատ տրամադրվել հայ համայնքի նկատմամբ։ Սա պետք է հաշվի առնեին։ ՀԱՊԿ իրական նպատակներն ու գործողությունները, այն է՝ ՀԱՊԿ–ն արձագանքում է, եթե ՀԱՊԿ անդամ երկրների տարածքային ամբողջականությանը վտանգ է սպառնում։ Մեր դեպքում ոչ միայն Արցախի 44-օրյա պատերազմի, այլև դրանից առաջ՝ 2020 թվականին Տավուշում ծավալված հուլիսյան մարտերի, նույնիսկ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ՀՀ սահմանների վրա հարձակումներ եղան, կար ՀԱՊԿ-ի անմիջական միջամտության կարիքը, որին գոնե ձևականորեն ՀԱՊԿ-ը պետք է արձագանքեր։ Ստացվում է, որ ՀԱՊԿ-ն իր իրական գործողությունները թողած՝ միջամտում է պետությունների ինքնիշխան ներքին կյանքին։ Մյուս կողմից էլ պետք է նկատենք, որ աշխարհաքաղաքական առումով ՀԱՊԿ-ի միջամտությունն այդ գործողություններին Հայաստանին ձեռնտու է, այսինքն՝ ինչը ձեռնտու չէ Թուրքիային, տվյալ դեպքում ձեռնտու է մեզ։ Այս հանգամանքը մի քիչ մեղմացնում է իրավիճակը։ Այս տեսանկյունից հարցը մի քիչ խնդրահարույց է և բազմաշերտ»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular