ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականում ով է եղել Մուսալեռում ամուսնու և երեխայի հետ մահացած Աննան

ԻՐԱՎՈՒՆՔ

Արդեն տեղեկացրել ենք, որ  հունվարի 8-ին Մուսալեռ գյուղի 1-ին թաղամասի 1-ին շենքի 10-րդ բնակարանից գազի արտահոսքի հետևանքով երեք դի է հայտնաբերել: Մահացածներն են 27-ամյա Հրաչյա Բաղդասարյանը, 20-ամյա Աննա Միսակյանը և 4-ամսական Ասյա Բաղդասարյանը:

Ըստ Asekose.am-ի ունեցած հավաստի տեղեկությունների` մահացած Աննա Միսակյանը 2015 թվականի ամռանը սպանված էքստրասենս  Անի Մաջնունյանի գործով առանցքային վկան էր:

Հարկ է նաև հիշեցնել, որ սև և սպիտակ մոգ Գաբրիել Պանյանն Անի Մաջնունյանի  սպանությունից հետո տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ կատարվածի վերաբերյալ սեփական դիրքորուշումն ունի, ավելին` տիրապետում է  չհրապարակված որոշ մանրամասների:

«Ա՛յ հիմա ես կասեմ. ես կանխազգում եմ, որ նմանատիպ ևս մի սպանություն է լինելու: Հնարավոր է՝ մեր նախագծի անդամներից մեկը, հնարավոր է` այլ գուշակ»,-նշել էր մոգը: 

Չնայած դրան` դժվար է ասել, արդյո՞ք հավանական սպանություն ասելով` Գաբրիելը կանխատեսում էր նաև կարևոր վկա Աննայի մահը:

Ի դեպ, Գաբրիելը, ինչպես հայտնի է, Անի Մաջնունյանի ամուսինն էր. նրանք համատեղ կյանքով ապրել են 7 տարի:

Հիշեցնենք, որ էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվում է «Յանուս» թատրոնի երիտասարդ ղեկավար Մուշեղ Մխիթարյանը: Վերջինս նոյեմբերի 21-ին ինքնավնասվել էր`ածելիով կտրելով երակներն ու կարելով աչքերը: Մուշեղն իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ Աննա Միսակյանի մասին պատմել է հետևյալը.

 «Նա իմացավ, որ գնալու եմ Անի Մաջնունյանին այցելության: Խնդրեց, որ իրեն վերցնեմ իր հետ: Ասացի, որ ցանկություն չունեմ ինչ-որ մեկի հետ ինչ-որ մեկի տուն գնալու: Առաջարկեցի փոխանցել Անիի հեռախոսահամարը, որ պայմանավորվեր եւ որպես այցելու գնար: Աննան ասաց, որ Անին գումարներ է ուզում բախտագուշակության համար, որը ինքը չի կարող վճարել, եւ որպես ծանոթի տանեմ հետս: Ասացի, որ պետք է խոսեմ Անիի հետ եւ զգուշացնեմ: Անին ասաց՝ «դե երեկոյան ժամ է, օտար մարդ չէի ուզի», ասացի, որ աղջիկը խնդրում է, անձնական խնդիրներ ունի, բախտը նայես:

Գնացինք… Շքամուտքում Աննան ասաց, որ ուզում է ծխել: Բարձրացա վերեւ՝ նախապես նկարագրելով Անիի տան հարկը, դուռը: Այնտեղ մի աղջիկ տեսա, որը շատ արագ հեռացավ, երեւի վաղուց էր այնտեղ: Մեկ-երկու րոպե անց դուռը ծեծեցին: Անին զարմացավ, թե մարդ չի սպասում: Ասեցի, որ ինձ հետ աղջիկ կար: Դուռը բացեց, Անին ու Աննան կեղծ ժպտացին իրար: Զրուցեցինք դեսից-դենից…Հետո պաղպաղակ կերանք:

Հետո ես նրանց մենակ թողեցի՝ գնալով Անիի ննջարան, որ չխանգարեմ նրանց բախտագուշակությանը: Անին ինձ խնդրեց իրենց մենակ թողել: Քսան-քսանհինգ րոպե հետո լսեցի Անիի ձայնը, նա կանչում էր ինձ: Հասկացա, որ ավարտել են իրենց ծիսակատարությունը: Անին աղոթք էր մրմնջում Աննայի գլխին…

Աննան անընդհատ դուրս ու ներս էր անում, ասելով թե հեռախոսին ընկերն է զանգում, որը ծառայում է: Ես հասկանում էի, որ նա դուրս էր գալիս ծխելու: Որոշեցինք դուրս գալ, որովհետեւ Աննայի հերթական դուրս գալուց հետո Անին ասեց, որ առավոտ կարեւոր գործեր ունի: Դուրս եկանք, մայթն անցանք, քայլեցինք դեպի «Կայզեր»: Մի տաքսի պատահեց, նստեցինք, ես լավ չէի զգում: Գնացինք իմ բնակարան: Շենքի մոտ երկու երիտասարդ սկսեցին հետեւել մեզ: Մի քանի «կռուգ» պտույտ տվեցինք, համոզվեցինք, որ մեր հետեւից են գալիս: Մտանք շենքի բակ, բարձրացանք բնակարան…

Կանչեցի հարեւանիս, ասացի, որ սենց միջադեպ է եղել…»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular