ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստն այն է, որ ՀՀ տարածքի նկատմամբ եղել է ու կա ագրեսիա, և ՀՀ-ն չի կարողացել ՀԱՊԿ-ից ստանալ օգնություն. Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե այդպես է և նրանցից էր կախված ՀԱՊԿ աշխատեցնելը, ինչո՞ւ չէին աշխատեցնում այն ժամանակ, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ կար ագրեսիա: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով ԱԽ քարտուղարի հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Հայաստանն իրավունք չուներ իրեն նեղացած երիտասարդի պես պահել եւ Ղազախստանին ասել՝ դուք չեք արել, մենք էլ չենք անի։ Արմեն Գրիգորյանը նաեւ ընդգծել է, որ պատմության մեջ երեւի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել են, ցույց տվել, թե ինչպես պետք է աշխատի եւ հույս է հայտնել, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն ՀԱՊԿ-ից։

«Ես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մտքերից վաղուց արդեն չեմ զարմանում։ Ի՞նչ է նշանակում՝ մենք կարողացանք առաջին անգամ ՀԱՊԿ-ը աշխատեցնել։ Եթե այդպես է և նրանցից էր կախված ՀԱՊԿ աշխատեցնելը, ինչո՞ւ չէին աշխատեցնում այն ժամանակ, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ կար ագրեսիա, ընդ որում՝ այդ ագրեսիան դեռ ավարտված չէ, այսինքն այս պահին մեր տարածքում են գտնվում թշնամու զորքերը։ Եթե դա ԱԽՔ քարտուղարությունից էր կախված, ապա ինչու այն ժամանակ ջանքեր չէին գործադրում մեխանիզմներն աշխատեցնելու համար, թե՞ Ղազախստանի համար ավելի սրտացավ են։ Այսինքն գլուխ են գովում մի բանի համար, ինչի հետ ակնհայտ է, թե նրանք որքան կապ ունեն: Ի՞նչ է նշանակում նման իրավիճակ, այսինքն եթե Հայաստանում էլ ցույցեր լինեն, ՀԱՊԿ-ին խնդրելո՞ւ են։ Փաստն այն է, որ Հայաստանի տարածքի նկատմամբ եղել է ու կա ագրեսիա, և ՀՀ-ն չի կարողացել ՀԱՊԿ-ից ստանալ օգնություն։  Մինչև հիմա պարզ չէ՝ արդյոք մենք գրավոր ընթացակարգով, պատշաճ ձևով նոյեմբերին դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ օգնության ակնկալիքով։ Ղազախստանն այս ընթացքում ՀԱՊկ-ից ստացավ այն, ինչ իրեն հարկավոր էր, իսկ ՀՀ-ն չկարողացավ, ունենք անսկզբունք, անտեսակետ և անկարող իշխանություն, որը չի կարողանում պաշտպանել երկրի անվտանգությունը»,- ասաց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը ընդգծեց, որ իրենք կարևորում են ՀԱՊԿ-ի գործունեությունը որպես անդամ երկիր և որպես անվտանգության համակարգ, որին մենք մաս ենք կազմում,  բայց նաև ակնկալում են փոխադարձ օժանդակություն մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է խոչընդոտ չհանդիսանար ՀԱՊԿ-ի կոնսենսուսային որոշման ընդունման համար՝ հաշվի առնելով նաև այն ակնկալիքները, որ ունենք այդ կառույցի հետ կապված։ Բայց զորախումբ ուղարկելու հարցում պետք է ձեռնպահ մնայինք՝ հաշվի առնելով, որ չկա ամբողջական ինֆորմացիա, վերլուծություն զորք ուղարկելու հետևանքների առումով, և Ղազախտանի վերաբերմունքը 44-օրյա պատերազմի ընթացքում և նրա հայտարարությունները»,- նշեց նա։

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular