ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե չկանխենք հերթական անգամ հասարակության աղճատումը, վաղը նույնիսկ ՀԱՊԿ-ին դիմելը չի փրկելու. էլինար Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր էլինար Վարդանյանը հանդես է եկել հոդվածով․

«ՔՊ Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ, իր խոսքերով 37 տարվա մանկավարժ, պատմության մասնագետ Նաիրա Մանուչարյանը, խոսելով ընդդիմադիր մրցակիցների մասին, նրանց կոչում է մահմեդական երկրից ժամանած ոչ լիարժեք քրիստոնյաներ, չմոռանալով խոսքը համեմել «լափել, սատկել», «մեծահարուստ տականք» արտահայտություններով։

«Լափել, սատկել», «մեծահարուստ տականք»-ը թողում ենք իր կրթվածությանը։ Բայց մյուս ձևակերպումները առանձին թեմա են։

Նախ. կարևոր է հասկանալ, թե Նաիրա Մանուչարյանն արտահայտում է իր քաղաքական թիմի տեսակետը, թե՞ դա նրա անձնական եզրահանգումներն են՝ հիմնված երկարատև «մանկավարժական գործունեության և փորձի» վրա։  Ըստ էության, հանրությունը աղճատելուց, «սևերի և սպիտակների» բաժանելուց անցում է արվում լիարժեք և ոչ լիարժեք քրիստոնյաների դասակարգման։ Եվ սա արվում է ուսուցչի կողմից։

Այս երևույթին պետք է համարժեք արձագանքեն կրթության ոլորտի պատասխանատուները։ Չի կարող նման աշխարհահայացք և բառապաշար ունեցող տիկինը կրթել մեր երեխաներին։ Այս հարցը պետք է լինի նաև ԱԱԾ ուշադրության կենտրոնում, քանի որ շատ կարևոր է հասկանալ, թե դա ինտելեկտի, թե 5-րդ շարասյան պրոբլեմ է։ Նրա տեսակետը կրողները մեզնից մի քանի կիլոմետր այն կողմ են՝ զենքներն ուղղած մեզ վրա, ում պատճառով մարդիկ հայտնվել են փախստականի կարգավիճակում՝ ստիպված լինելով լսել իրեն ուսուցիչ համարողի վիրավորանքները։

Եթե մենք չկանխենք հերթական անգամ հասարակության աղճատումը նոր «չափանիշների» հիման վրա, վաղն արդեն նույնիսկ ՀԱՊԿ-ին դիմելը չի փրկելու»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular