ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… թեյի փաթեթիկ (տոպրակ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոտ 100 տարի առաջ է սկսվել թեյի փաթեթիկի պատմությունը: Սկզբում թեյը փաթեթավորվում էր թիթեղյա տուփերում (ներկայումս էլ դեռևս կարելի է խանութների դարակաշարերին տեսնել նման փաթեթավորմամբ թեյեր): Թիթեղյա տուփերը  պաշտպանել են թեյը արևի լույսից, խոնավությունից և օդի հետ շփումից, որը կարող է վնասել այն: Սակայն Նյու Յորքցի գործարար Թոմաս Սալլիվանը 1904 թվականին որոշել է փոխել թեյի փաթեթավորումը, և սկսել է իր ապրանքը փաթեթավորել մետաքսյա տոպրակների մեջ: Իսկ հաճախորդները շփոթվելով  նման փաթեթավորման տեսքից, երբեմն առանց փաթեթը բացելու սկսել են այն գցել թեյի գավաթի մեջ ...Եվ ի զարմանս նրանց ստացվելիս է եղել բավականին հաճելի թեյ: Դրանից 15 տարի անց սկսվել է թեյի փաթեթիկների գործարանային արտադրությունը և խանութներում դրա վաճառքը:              

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նման թեյը հազվագյուտ ըմպելիք է համարվել Միացյալ թագավորությունում, իսկ դրանից հետո արդեն նոր փաթեթիկներով թեյերի ներկրումը մեծ հաջողություն է ունեցել։ Այդ թեյի փաթեթիկները ներկայացվել են Լիփթոն ընկերության կողմից։ Սակայն այդքանով թեյի փաթեթիկների պատմությունը չի ավարտվել, անգամ կարելի է ասել այն նոր է սկսվել: Փաթեթիկների նյութն ու ձևը ինքնին շատ անգամներ է փոփոխվել: Ժամանակի ընթացքում թանկարժեք մետաքսը փոխարինվել է թանզիֆով, ինչը, սակայն, թեյին տվել է որոշակի փոքրիկ տհաճ համ: Այդ իսկ պատճառով շարունակվել են  փաթեթիկների համար նոր նյութեր գտնելու աշխատանքները, և վերջապես այն գտնվել է: Նոր նյութը, որը  հատուկ թուղթ է հորինել է ամերիկացի ինժեներ Ֆեյ Օսբորնը, որը աշխատել է թղթի գործարանում:

Ի սկզբանե այդ թղթի հիմքում ընկած է եղել մանիլական կանեփը, այնուհետև սկսվել են օգտագործվել վիսկոզան, որը հիանալիորեն ջրաթափանց է և միևնույն ժամանակ թրջվելիս չի կորցնում իր ամրությունը: Փոխվել են նաև փաթեթիկներ արտադրելու ձևերը , քանի որ նախկինում դրանք կտորից էին՝ ուղղակի կարվում էին, իսկ հիմա, երբ նրանք հատուկ բարակ թթղթից են՝ սկսվել է կիրառվել տաք մամլումը: Միևնույն ժամանակ, թեյի փաթեթիկներում համը դարձել է ավելի ընդգրկուն և թունդ, քան  սովորական տերևային թեյի դեպքում է: Այս փաստի առթիվ էլ հենց մարդկանց մոտ կասկածներ են ծագում առ այն, որ փաթեթիկներում բնական թեյ չէ, այլ պարզապես թեյի թափոններ, որոնք վեր են ածված նուրբ փոշու: Իրականում, տերևային թեյերից փաթեթիկներով թեյերը տարբերվում են միայն տերևի մանրացման աստիճանով:

Բացի դա սովորաբար փաթեթիկներով թեյերը պատրաստվում են թեյի հատուկ տեսակից՝ fannings-ից: Այդ թեյի տերևները չափերով ավելի մանր են քան ավանդական թեյի տերևները: Իսկ փաթեթիկներով թեյերի բույրը և գույնը ավելի ուժեղ է այն պատճառով, որ ինչքան մանրեցված է թեյը, այնքան արագ են եռացող ջրի մեջ անցնում թեյի տերևի միկրոտարրերը և որպես արդյունք  ստացվում է ավելի թունդ ու հագեցած ըմպելիք:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular