ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բռնում է վիրուսը ուղիղ բերանում. Ինչպես է աշխատում հակակովիդային ծամոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Gazeta.ru-ն գրում է, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլներով՝ հիմնականում շնչառության և խոսելու ընթացքում արտանետվող մասնիկների շնորհիվ և սովորաբար մեծ քանակությամբ է հայտնաբերվում թքի մեջ։ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները ենթադրել են, որ հնարավոր է նվազեցնել վիրուսային բեռը և վարակի վտանգը բերանի խոռոչում վիրուսները կապելու միջոցով:

Ավելի վաղ մշակումները ներառել են սփրեյներ, որպեսի նվազեցվի վիրուսային մասնիկների քանակը շնչուղիներում: Այնուամենայնիվ, վիրուսը ակտիվորեն բազմանում է թքագեղձերում, և ավելի լավ է ուղղակիորեն շփվել նրանց հետ:

Հակամանրէային բերանի լվացման միջոցները հասանելի են, բայց դրանց ազդեցությունը բերանի խոռոչում չափազանց կարճ է: Փնտրելով ինչ որ այլ բան, որը կարող է ավելի երկար մնալ բերանում և պաշտպանություն ապահովել, հետազոտողները  ուշադրություն են դարձրել ծամոնին:

Հակակովիդային ծամոն ստեղծելու համար գիտնականները աճեցրել են փոփոխված լատուկ-սալաթի խմբաքանակ, որը պարունակում է մեծ քանակությամբ ACE2 ընկալիչներ, որոնց հետ կապվում է SARS-CoV-2-ը: Այս բուսանյութի հիման վրա նրանք ծամոն են պատրաստել։ Տեխնոլոգիան մի փոքր տարբերվել է դասականից. գիտնականներն աշխատել են ավելի ցածր ջերմաստիճաններում, որպեսզի ACE2-ը չքայքայվի, և էքստրուզիայի և գլանման փոխարեն սեղմում են կիրառել: Նրանք նաև պլացեբո ծամոն են պատրաստել։ Երկու ապրանքներն էլ ըստ էության չեն տարբերվում համով և ֆիզիկական հատկանիշներով սովորական ծամոնից: 

Գիտնականները իրենց փորձերի արդյունքները նկարագրել են Molecular Therapy ամսագրում հրապարակված հոդվածում: Հակակովիդային ծամոնի արդյունավետությունը ստուգելու համար հետազոտողները օգտագործել են առողջ մարդկանց և COVID-19-ով վարակվածների թուքը։ Պարզվել է, որ վիրուսային մասնիկներն իրականում կապվում են ծամոնի ACE2-ներին, և դրանց կոնցենտրացիան թքում կտրուկ նվազում է։ Այն նմուշները, որտեղ օգտագործվել են պլացեբո ևս ցույց են տվել վիրուսային բեռի մի փոքր նվազում, ինչը համահունչ է ավելի վաղ ուսումնասիրություններին. սովորական ծամոնը պարունակում է նյութեր, որոնք կարող են կապվել վիրուսների հետ: Այնուամենայնիվ, դա կլինիկական նշանակալի ազդեցություն չի ունենում: Անտիկովիդային ծամոնի ACE2 ընկալիչների հետ կապվելով վիրուսային մասնիկներն այլևս չեն կարողանում «պոկվել» դրանցից և ներթափանցել բերանի խոռոչի բջիջներ, բացատրել են աշխատության հեղինակները։ «Թուքը կարևոր դեր է խաղում ծանր հիվանդների շրջանում վարակի փոխանցման գործում և փոխազդում է բերանի հյուսվածքների հետ, - գրել են հետազոտողները,- թքի մեջ վիրուսային բեռի նվազեցումը պետք է սահմանափակի պոտենցիալ կրիչից փոխանցման վտանգը և կօգնի նվազեցնել հիվանդության ծանրությունը շնորհիվ COVID-19-ով կրկնակի վարակումը նվազագույնի հասցնելով, քանի որ թքագեղձերը վիրուսների բազմացման հիմնական տեղն են»։ Հակակովիդային ծամոնը կարելի է պահել նույն պայմաններում, ինչ սովորական ծամոնը: Առայժմ կարգավորող մարմինների կողմից հաստատված այլ նմանատիպ կենսաբանական «թակարդներ» չկան, ինչն իր տեսակի մեջ եզակի է դարձնում այդ մշակումը, ընդգծել են գիտնականները։ Հետազոտողները նշում են, որ դիմակները և այլ նախազգուշական միջոցները պաշտպանում են ուրիշներին վարակվելուց, բայց չեն կարող պաշտպանել ինքն իրեն հիվանդին նորից վարակվելուց։ Ծամոն ծամելը, նվազեցնելով վիրուսային բեռը, նվազեցնում է նոր վիրուսային մասնիկների օրգանիզմի բջիջները նորից վարակելու վտանգը։

«Հասարակական վայրերում կամ ռեստորաններում COVID-19-ից պրոֆիլակտիկ պաշտպանությունից բացի, ACE2-ով ծամոնը կարող է օգտագործվել որպես ատամնաբուժական պրոցեդուրա, և վարակված հիվանդների բերանի խոռոչում SARS-CoV-2 վիրուսային բեռը նվազեցնելու արագ միջոց: Այն կարող է նվազագույնի հասցնել վարակվելու հավանականությունը»,- ավելացրել են նրանք։

Թքագեղձերը բազմաթիվ այլ վիրուսների, այդ թվում՝ հերպեսի սիմպլեքս վիրուսի, ցիտոմեգալովիրուսի, հեպատիտ C-ի, Էպշտեյն-Բարրի վիրուսի և Զիկա վիրուսի բազմացման վայրն են: Գիտնականները կարծում են, որ այդ վիրուսների դեմ նմանատիպ ծամոնի ստեղծումը կարող է նաև օգնել զսպել դրանց տարածումը: Ցանկալի էֆեկտի կարելի է հասնել նույնիսկ գրիպի վիրուսի սեզոնային շտամների դեպքում. ավելի վաղ կատարված դիտարկումները ցույց են տվել, որ բույսերի լեկտիդները (գլիկոպրոտեիններ, որոնք կապում են ածխաջրերի մնացորդները բջջի մակերեսին) ի վիճակի են չեզոքացնել այդ վիրուսի տարբեր շտամներ:

Այնուամենայնիվ նշենք, որ ներկայումս պատվաստումը, դիմակ կրելը, հեռավորությունը և ձեռքերը լվանալն են մնում  SARS-CoV-2-ի և շնչառական այլ վիրուսների դեմ ամենաարդյունավետ միջոցները, իսկ հակավիրուսային ծամոնը կարող է արդյունավետ լինել կրկնակի վարակման վտանգը կանխելու համար, եզրակացրել են հետազոտողները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular