«Բավարիայի» կիսապաշտպանը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾShamshyan.com-ը գրում է.
«Բավարիայի» կիսապաշտպան Սեբաստյան Ռոդեն դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող: Այսօր 25-ամյա ֆուտբոլիստը բուժզննումն անցնելուց հետո նոր ակումբի հետ մինչև 2020 թվականը գործող պայմանագիր է կնքել:
Նշվում է, որ Ռոդեի համար «Բորուսիան» վճարել է 12 մլն եվրո: Անցած մրցաշրջանում Ռոդեն «Բավարիայի» կազմում մասնակցել էր 15 խաղի` դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: