ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում կյանքից հեռացել է նկարիչ Մհեր Մանսուրյանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Ֆրանսիայում հունվարի 7-ի առավոտյան մահացել է նկարիչ Մհեր Մանսուրյանը: Նա կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի և օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի եղբայրն է: «Արմենպրես»-ին նկարչի մահվան մասին լուրը հայտնեց Մհեր Մանսուրյանի եղբոր դուստրը՝ Նվարդ Մանսուրյանը:

«Նա ապրում էր Ֆրանսիայում իր ընտանիքի հետ: Ուներ կին, երկու երեխա, թոռնիկներ: Հորեղբայրս հիվանդ էր. թոքերի հետ կապված խնդիր ուներ և դժվարությամբ էր շնչում: Վարակվեց կորոնավիրուսով և հիվանդանոցում երկու ամիս մնալուց հետո կաթվածահար եղավ… չկարողացան փրկել»,-պատմեց Նվարդ Մանսուրյանն ու հավելեց, որ ամբողջ ընթացքում Մհեր Մանսուրյանի հետ կապի մեջ են եղել, սակայն վերջին օրը նա ի վիճակի չի եղել խոսել հարազատների հետ:

Նվարդ Մանսուրյանը շեշտեց, որ հորեղբայրը երբեք չի դադարել նկարել: Նրա համար կարևոր չեն եղել փառքն ու ցուցահանդեսները, դրանց քանակը: Մհեր Մանսուրյանն աշխատել է անգամ այն ժամանակ, երբ ֆիզիկապես իրեն լավ չի զգացել՝ հարազատներին վստահեցնելով, որ լավ է: «Նրա կյանքում առաջնային էր արվեստը: Մհեր Մանսուրյանի գործերը ցուցադրվել են և՛ Հայաստանում, և՛ արտերկրում, սակայն նա նկարում էր, որովհետև չէր կարող չնկարել»,-ասաց Նվարդ Մանսուրյանը:

Նրա խոսքով՝ Մանսուրյանը շատ կապված էր Հայաստանին, որտեղ տուն ուներ: Հայրենիք էր այցելում ամեն տարի: «2021-ի ամռանը ևս եկել էր Հայաստան: Հանդիպեցինք, միասին ժամանակ անցկացրինք, ու նա կնոջ հետ եղավ նաև Արթիկում, որտեղից  նրա ընտանիքը գաղթել էր: Այցելել էին բոլոր այն վայրեր, որոնք կապված էին հորեղբորս մանկության հետ ու որոնք ջերմ հիշողություններ են արթնացրել»,-նշեց Նվարդ Մանսուրյանը:

Նկարչին հողին կհանձնեն հունվարի 11-ին Ֆրանսիայում, սակայն նրա խնդրանքով կինը  մի բուռ հող կբերի Հայաստան:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular