ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը նպաստում է արտագաղթին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2022 թվականին Հայաստանն ունի տնտեսապես զարգանալու հնարավորություններ, սակայն ոչ այս վարչախմբի կառավարման պայմաններում։ Կառավարության և դրա տնտեսական բլոկի ներկայացուցիչների քայլերը որևէ կերպ ապագա տնտեսական աճի համար պոտենցիալ չեն ստեղծում։ Այս արձանագրումն արել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ ամփոփելով անցած տարին։

Տնտեսագետի խոսքով, ակնհայտ է, որ Հայաստանը չի հասնի երկնիշ տնտեսական աճի, ավելին՝ կրկնակի ցածր մակարդակում է, իսկ գլխավոր պատճառը տնտեսությունից, տնտեսության կառավարումից և տնտեսագիտությունից հեռու իշխանություններն են։ Նաիրի Սարգսյանը նշում է, թե իշխանությունները պետք է դասեր քաղեին պատերազմական տարվա սխալներից, 2021-ին լուրջ քայլեր ձեռնարկեին տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ, սակայն որևէ քայլ չի կատարվել։ 

Անցած տարվա ընթացքում եկամուտների աճ բացարձակ չի եղել, բայց ծախսերն անընդհատ ավելացել են, սոցիալական վիճակն ակնհայտ վատթարացել է: Այդ ամենին գումարվել է ապագայի հանդեպ անորոշությունը, ինչն էլ ավելի է խթանելու արտագաղթը։

«Ծնելիության գործակիցը մեզ մոտ 1,6 տոկոս է, և եթե գումարում ենք արտագաղթը, ապա առաջիկա 20-30 տարվա ընթացքում մեր բնակչությունը երևի արդեն 1 միլիոնից էլ կնվազի: Գիշեր-ցերեկ յուրաքանչյուրը պետք է, ինչպես ասում են, իր բաժին ճնճղուկը պահի, նպաստի բնակչության աճին, քանի որ ունենք իրավիճակ, որը վտանգավոր է: Վտանգավոր է նաև այն առումով, որ մեր բնակչության թվի անկմանը զուգահեռ ավելանում է թշնամու բնակչությունը»,- ասել է Սարգսյանը և հավելել, թե վտանգները չեզոքացնելու համար սկզբից նախ պետք է ճիշտ տնտեսական քաղաքականություն վարել, տնտեսությունը ճիշտ ռելսերի վրա դնել, գումարներ ուղղել ծնելիության ցուցանիշի բարձրացմանը, արտագաղթի կանխմանը, մինչդեռ աղքատության մակարդակի աճը, ապագայի հանդեպ անորոշությունն ու իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը միանշանակ նպաստում են արտագաղթին։

Նաիրի Սարգսյանը ցավով է նշում, թե իշխանությունը ոչ թե օգնում, այլ խանգարում է տնտեսության խթանմանը, փոխարենը նոր ու թանկարժեք մեքենաներ գնում պետական պաշտոնյաների համար:

«Այս վարքագիծն ուղղակի ազդեցություն է ունենում հարկահավաքման մակարդակի, ներդրումային գրավչության վրա՝ իր բոլոր հետևանքներով: Անգամ մի մեքենայի գնումը տնտեսության վրա ահռելի ու լուրջ ազդեցություն է ունենում: Իրականում տնտեսական քաղաքականություն չեն իրականացնում, պարզապես եղածն ապահովում են բարեխիղճ հարկատուները, բարեխիղճ աշխատողները: Մինչդեռ կառավարության անմիտ, կիսագրագետ կամ հենց անգրագետ որոշումների հետևանքով բիզնեսը դեմոտիվացվում է, աշխատողները՝ ևս, ու այսպես շարունակ»,- նկատել է Նաիրի Սարգսյանը։

Սարգիս Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular