ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… դուբլյոնկա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դուբլյոնկա բաճկոնը աղաղած, խաղախած կաշվից պատրաստված վերնազգեստ է՝ վերարկու-մուշտակ: Դուբլյոնկայի  պատմությունը իր արմատներով հասնում է հնագույն ժամանակներ: Ի վերջո, նույնիսկ քարե դարում, մարդկանց նախնիները հագել են սպանված կենդանիների մորթուց պատրաստված հագուստ: Սակայն, այնուամենայնիվ, ներկայումս համարվում է, որ կոնկրետ դուբլյոնկայի առաջին նախատիպը  առաջին անգամ ստեղծվել է ներկայիս Ռուսաստանի տարածքում, և դա բնական է, քանի որ հենց Ռուսաստանն է հայտնի իր ցրտաշունչ եղանակով: Պատմաբանները պնդում են, որ առաջին դուբլյոնկան  ստեղծվել է մոտ երկու հազար տարի առաջ: Այդ մասին է վկայում  Կրասնոյարսկի երկրամասի Մինուսինսկ քաղաքի մերձակայքում գտնվող դամբարանների հնագիտական պեղումները: Այնտեղ հայտնաբերված և ներկայումս էրմիտաժում պահվող փոքրիկ երեխայի այդ կիսամուշտակը թվագրվում է հենց 2 000 տարի հնությամբ: Ռուսաստանում ոչխարաբուծությունը ծաղկում է ապրել  Պետրոս 1-ին ցարի օրոք, և այն ժամանակներում էլ սկսել են ավելի շատ դուբլյոնկաներ արտադրել: Ընդ որում դրանք այլ անուն են ունեցել` «ռոմանովյան» կիսամուշտակ: 18-19-րդ դարերում միայն ազնվական մարդիկ են կրել դուբլյոնկա բաճկոններ, բայց ժամանակի ընթացքում հագուստի այս տարրը հասանելի է դարձել նաև հասարակ մարդկանց համար: 18-րդ դարից դուբլյոնկա բաճկոնները սկսել են կոչել «մերկ» մուշտակներ: Այդ ժամանակ դրանց գույնը խոսել  է  տիրոջ սոցիալական կարգավիճակի և հարստության մասին: Աղքատ մարդիկ սովորաբար հագել են չներկված  դեղնավուն կեղտոտ երանգի դուբլյանկա բաճկոններ, քանի որ ներկելը գումար է պահանջել: Արտաքին հագուստի այս տեսակը միշտ էլ գնահատվել է Ռուսաստանում, քանի որ դրանք գործնական են, հարմարավետ և ունեն մեծ ջերմապաշտպանիչ հատկություն: Համարվում է, որ հենց այդ կարճ մորթյա բաճկոններն են օգնել ռուս զինվորներին դիմակայել 1812 թվականի ռուս-ֆրանսիական պատերազմի տարվա  ծայրահեղ ցուրտ ձմռանը, ինչին ֆրանսիացիները չեն դիմացել: Դուբլյոնկա բաճկոնները   իսկական փրկություն են  դարձել զինված ուժերի և թիկունքի համար նաև Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Դրանք անփոխարինելի են եղել ինչպես արշավանքների, այնպես էլ Ռուսաստանում ձմեռային սեզոնին երկար ճանապարհորդություններ կատարելու համար, քանի որ այն ծառայել է ինչպես որպես տաք հագուստ, այնպես էլ վերմակ ու բարձ (վերջին նպատակով այդ հագուստին բարձր օձիք է կարվել): Այնպես որ յուրաքանչյուր քիչ թե շատ փող ունեցող ունեցել է մի քանի հատ նմանատիպ բաճկոն: 19-րդ դարի վերջերին դուբլյոնկա բաճկոնները ստացել են ներկայիս մեզ հայտնի իրենց տեսքը: Ֆրանսիացիները իրենց երկրորդ հանդիպումն են ունեցել (առաջինը Նապոլեոնի արշավանքի ժամանակ էր) դուբլյոնկա բաճկոնների հետ 20-րդ դարի 50-ականներին: Նրանք Փարիզ են մտել  Մոսկվայի Կուզնեցկի կամուրջի  նորաձևության տան մոդելյորներից մեկի կոլեկցիայով: Ավելի ուշ Արևմուտքում դուբլյոնկայի առջխաղացմամբ զբաղվել է հայտնի մոդելյեր Վյաչեսլավ Զայցևը: Նորաձևության մեջ պայքարի արդյունքում ռուսական դուբլյոնկան գրավել է իր տեղը: Սակայն եթե ռուսների մտածողության մեջ դուբլյոնկան ընդամենը կիսամուշտակ է, ապա ֆրանսիացիների մոտ այն ստացել է ավելի լայն իմաստ՝ դա կարող է լինել դուբլյոնկա ժիլետ, կոշիկ, գլխարկ և այլն: Ստացվել է այնպես, որ փաստացի բոլոր հանրահայտ մոդելյերները՝ Ունգարոն, Դոլչեն և Գաբոնին, Գալյանոն, Կենզոն, իրենց ձմեռային կոլեկցիաներում ընդգրկում են դուբլյոնկան: Բացի դա եվրոպական դուբլյոնկաները տարբերվում են ռուսականներից իրենց խտությամբ և դժվար թե արդարեցնեն իրենց ռուսական ձմռանը: Բանն այն է, որ այնտեղ մորթին ծեծում են, բուրդը թրաշում և ստանում այնպիսի բարակ մատերիա, որ անգամ կարելի է դրանից շրջազգեստ կարել: Օրինակ Մաքս Մարան ստեղծել է անգամ «բրդե կաշվից»  կոստյումներ առանց տակդիրի: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular