ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չվերթների չեղարկման պատճառով Ղազախստանի բազմաթիվ քաղաքացիներ Հայաստանում են մնացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևան-Ակտաու-Երևան ուղիղ չվերթերը ժամանակավորապես չեղարկվել են՝ պայմանավորված Ղազախստանում ստեղծված արտակարգ դրությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հայաստանում «Սկատ» ավիաընկերության գլխավոր ներկայացուցիչ Օքսանա Սվիստունը։ Ղազախստանի օդանավակայաններից ներկա իրավիճակում անհնար է թռիչք իրականացնել և հակառակը։ Նրա տեղեկություններով՝ Ալմաթիում օդանավակայանի վրա հարձակման ժամանակ ղազախական ավիաընկերություններից մեկի ինքնաթիռը շարքից դուրս է եկել։

«Ինչ վերաբերում է Ակտաուի օդանավակայանին, ապա անգամ աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել օդանավակայանի տարածք, քանի որ այն ամբողջովին բարիկադավորված է»,- տեղեկացրեց Սվիստունը։
 
Օդանավակայանների կաթվածահար լինելու և չվերթների չեղարկման հետևանքով թե Հայաստանում, թե Ղազախստանում մի քանի տասնյակ քաղաքացիներ են մնացել։ Ստույգ թիվ նշել ավիաընկերության ներկայացուցիչը դժվարանում է, քանի որ ավիատոմսերի էլեկտրոնային համակարգը, որով աշխատում էին և ամրագրումներ կատարում, «Սկատ» ավիաընկերությանն է, իսկ Ղազախստանում հիմա ինտերնետ կապը բացակայում է։
 
«Գիտենք, որ բավականին շատ ուղևորներ են սպասում չվերթերին։ Ցուցակներն ենք կազմում՝ հիմնվելով մեր ունեցած տվյալների վրա, ներառում ենք նաև այն տվյալները, որոնք ստանում ենք, երբ մեզ անձամբ դիմում են ուղևորները»,- նշեց ավիաընկերության ներկայացուցիչը։
 
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular