ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանադրական դատարանը պետք է որոշումը փոխի և հոդվածի կիրառումը կասեցնի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը լրագրողներից ահազանգ է ստացել, որ Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքի հոդվածը խանգարում է իրենց աշխատանքին, քաղաքացիները հրաժարվում են հարցազրույցներ տալուց։

Այս թեմայի մասին զրուցել ենք խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ։

Հարցին, թե արդյոք իրենք էլ են դժգոհություններ ստացե՞լ` Աշոտ Մելիքյանն ասաց․ «Նախ պետք է ասեմ, որ ի սկզբանե մենք դեմ ենք եղել այդ հոդվածի ընդունմանը և դեռ քննարկումների փուլում ասում էինք, որ սա հետընթաց է։ Օրենքի այդ դրույթի խոցելի մասն այն է, որ ակնհայտ է խտրական մոտեցումը հասարակության տարբեր շերտերի նկատմամբ, մասնավորապես՝ այնտեղ թվարկվում են խմբեր, որոնք առավել պաշտպանված են ծանր վիրավորանքից, քան շարքային քաղաքացին։ Սա, իհարկե, լուրջ բացթողում է և որևէ կերպ չի համապատասխանում միջազգային մոտեցումներին։ Մենք մեր հայտարարություններում և մեկնաբանություններում միշտ ընդգծում էինք, որ սա շատ խնդրահարույց հոդված է և կարող է նոր բարդություններ առաջացնել, այս առումով ես համամիտ եմ ՄԻՊ-ի գնահատականներին։ Ինչ վերաբերում է այս գրառման հիմք հանդիսացած առիթներին․ կարծում եմ, սա ևս մեկ առիթ է, որ Սահմանադրական դատարանը որոշումը փոխի և օրենքի այս հոդվածի կիրառումը կասեցնի։ Ինչ վերաբերում է լրագրողների դժգոհություններին կարող եմ ասել, որ ես անձամբ նման այդպիսի փաստեր չունեմ, բայց եթե ճիշտ է այն, որ մարդիկ հրաժարվում են մեկնաբանություններ տալ՝ վախենալով հետևանքներից, շատ մտահոգիչ է։ Իմ խորին համոզմամբ՝ խոսքի ազատությունը վախկոտների համար չէ և այդ իրավունքից օգտվելու համար բավականին մեծ խիզախություն է պետք, որևէ իշխանություն սկուտեղի վրա խոսքի ազատությունը չի մատուցում։ Եթե հարցազրույցում հնչեցված մտքերի համար կանչում են բացատրություններ տալու, հետապնդումներ են լինում, իհարկե այդ մասին պետք է բարձրաձայնել ու շարունակել պայքարը, սա է ակտիվ քաղաքացու մոտեցումն ու վարվելակերպը։ Վախենալով հետապնդումներից՝ հղում կատարելով այդ հոդվածին, լռելը լավ բանի չի բերի, ու այդ պարագայում իշխանությունները կարող են էլ ավելի զսպող մեխանիզմներ կիրառել»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular