ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախական զարգացումները, հնարավոր է՝ «դոմինոյի էֆեկտով» շարունակություն ունենան հարևան այլ ավտորիտար ռեժիմներում ևս․ Փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղազախստանում իրավիճակը մնում է լարված: Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում՝ թվով 100 զինծառայող։ Ինչպես նշում են Արտգործնախարարությունից, Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ ղազախստանյան իրադարձությունները հերթական իրողությունն է, որն ապակայունացնում է Ռուսաստանի շուրջ իրավիճակը։

Փորձագետը հենց սրանով է պայմանավորում Ռուսաստանի Դաշնության կտրուկ արձագանքը խնդրին, այն է՝ կոնկրետ գործողությունների նախաձեռնում՝ նաև ՀԱՊԿ խողովակներով։

«Ակնհայտ է, որ նման որոշում կայացվեց, և, ընդհանրապես, այս գործընթացը գործարկվեց Ռուսաստանի ազդեցությամբ, քանի որ վերջին մի քանի ամիսներին հատկապես Ռուսաստանի շուրջ բավականաչափ կարևոր և մտահոգիչ գործընթացներ են տեղի ունենում,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը՝ հիշեցնելով ուկրաինական հակամարտության ակտիվացման, Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրման և այսօր արդեն ղազախական զարգացումների մասին՝ նկատելով,- ՌԴ իշխանությունները այդ իրադարձությունները գնահատում են՝ որպես հերթական գունավոր հեղափոխության փորձ՝ իրենց անմիջական հարևանությամբ, հետխորհրդային տարածաշրջանում, որը կարող է ուղիղ հետևանքներ ունենալ նաև հենց ՌԴ-ի վրա»։

Ի պատասխան հարցին, թե այս զարգացումներն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա, փորձագետը մի քանի հանգամանքներ առանձնացրեց։

«Այս զարգացումներում ուղղակիորեն շոշափվում են մեր տարածաշրջանում երկու առանցքային դերակատարների՝ Թուրքիայի և Ռուսաստանի շահերը։ Այսինքն՝ այս զարգացումները կարող են վերածվել հերթական մրցակցային տիրույթի այս երկու խաղացողների միջև և ավելի բարդացնել, խորացնել, կամ հակառակը՝ ավելի մտերմացնել երկկողմ հարաբերությունները, որոնք թե՛ բացասական, թե՛ դրական առումով կարող են անդրադառնալ Կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վրա»,- նշեց նա՝ մանրամասնելով, որ դրական միջավայրի առաջացումը հավելյալ կերպով կնպաստի Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների սերտացմանը, ինչը չի բխում Հայաստանի շահերից, քանի որ Թուրքիան տարածաշրջանում ունի հստակ խնդիրներ՝ հատկապես տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հետ կապված, իսկ թուրք-ադրբեջանական սցենարով այդ խնդրի լուծմանն ընդդիմացող առանցքային կողմերից մեկը Ռուսաստանն է։

Ըստ Արմեն Պետրոսյանի՝ ղազախական զարգացումները, հնարավոր է՝ «դոմինոյի էֆեկտով» շարունակություն ունենան այդ երկրին հարևան, կամ այդ երկրի հետ որոշակի կապեր ունեցող այլ ավտորիտար ռեժիմներում։ Այս համատեքստում նա հիշեցրեց Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությանը հաջորդած գործընթացները նաև Ռուսաստանի Դաշնությունում․

«Անգամ կարգախոս կար՝ «Ռուսաստանում՝ ինչպես Հայաստանում»։ Բնականաբար, ռուսական կողմից մտավախություն կար, որ կարող է նույն շղթայական ռեակցիայի միջոցով իրադարձությունները շարունակվեն ՌԴ տարածքում։ Եվ այս դեպքում  արդեն լուրջ խնդիրներ կառաջանային, և Ռուսաստանը ստիպված կլիներ իր ուշադրությունը շեղել նաև մեր տարածաշրջանից, կենտրոնանալ սեփական խնդիրների վրա, որից վստահաբար դարձյալ կօգտվեին Ադրբեջանը և Թուրքիան՝ առաջ մղելով սեփական օրակարգը։

Հնարավոր է՝ նաև նույն շղթայական ռեակցիայով նմանատիպ իրավիճակ կարող է առաջանալ նաև հարևանությամբ գտնվող ավտորիտար երկրներում՝ Ադրբեջանում և Թուրքիայում։ Եվ չնայած այնտեղ դեռևս չեն երևում ակնհայտ հնարավորություններ նման զարգացումների, բայց սովորաբար, ավտորիտար վարչակարգերի պարագայում նմանատիպ զարգացումները տեղի են ունենում շատ անակնկալ կերպով և ցանկացած չնչին պատճառով։ Իսկ նման իրադարձություններն արդեն ուղղակի ազդեցություն են ունենալու Հայաստանի վրա, որովհետև Ադրբեջանում, օրինակ, նման գործընթացները կարող են Ալիևին դրդել նոր ռազմական էսկալացիայի։ Նկատենք՝ Ադրբեջանի դեպքում ընդունված մեթոդ է ներքին լարվածությունն արտաքին մարտահրավերներով մեղմելու, շեղելու գործելաոճը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular