Շոյգուն մշտական կապ է պահպանում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն մշտական աշխատանքային կապ է պահպանում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ։ Այս մասին ուրբաթ հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից։
Նշվում է, որ ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարը փակ ուղիներով փոխգործակցում է ՀԱՊԿ անդամ երկրների իր գործընկերների՝ Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի պաշտպանության նախարարների հետ՝ քննարկելով խաղաղապահ զորակազմի տեղափոխումը և Ղազախստանում խաղաղապահ գործողությունների իրականացումը: Բոլոր հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվում:
«Քննարկված բոլոր հարցերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։