ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախ գործընկերների, մի շարք փորձագետների հետ զրույցներից և տասնյակ վերլուծական տեքստեր ընթերցելուց հետո, մի քանի հետևություններով կիսվեմ այս պահին Ղազախստանում իրավիճակի, դրա պատճառների մասին. Արշալույս Մղդեսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Լրագրող Արշալույս Մղդեսյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Ղազախ գործընկերների, մի շարք փորձագետների հետ զրույցներից և տասնյակ վերլուծական տեքստեր ընթերցելուց հետո, մի քանի հետևություններով կիսվեմ այս պահին Ղազախստանում իրավիճակի, դրա պատճառների մասին։
1. Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքաներում իսկապես սոցիալական բունտ էր՝ պայմանավորված հեղուկ գազի գնի շեշտակի բարձրացմամբ։ Իհարկե, խորքում քաղաքական դժգոհություններն էին, առանց դրա անհնար է, երբ երկրում հաստատված է քաղաքական մենաշնորհ, իսկ տնտեսությունում գերիշխում է քաղաքական կլաններին մոտ կանգնած օլիգարխիան։
2. Սոցիալական բունտին պետությունը փորձեց պատասխանել շատ օպերատիվ` սոցիլական մեխազնիմներով, բայց բողոքն արդեն մտել էր քաղաքական ֆազա։ Շատ արագ այն վերաճեց քաղաքական էլիտաների պառակտման, որից էլ սկսեց ամենահետաքրքիրը։
3. Շատ օպերատիվ փողոց դուրս եկան զինված մարդիկ, որոնք հենց Ղազախստանում էին «բուծված», ոչ թե դրսից ներմուծված։ Դա տեղի ունեցավ հունվարի 5-ին, հիշեք էս ամսաթիվը, շատ կարևոր ու բեկումնային է այդ երկրի ու դրա քաղաքական համակարգի համար։ Նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը, իշխանությունից գոնե ֆորմալ հեռացվեց Նազարբաևը։ Տոկաևը դարձավ Անվտանգության խորհրդի ղեկավարը, փոխեց ուժայիններին՝ իր ձեռքում կենտրոնացնելով իշխանությունն ամբողջությամբ։
4. Արդեն հունվարի 5-ին սոցիալական բունտը վերաճեց ռազմական հակամարտության։ Հետաքրքիր է նաև վայրը, աշխարհագրությունը։ Ինչո՞ւ հենց Ալամաթայում, որտեղ ուժեղ է հենց Նազարբաևի կլանն իր սատելիտներով։ Ինչպե՞ս ստացվեց, որ զինված «ցուցարարները» հեշտությամբ գրավեցին տեղական իշխանության մարմինների շենքերը, և որ ամենահետաքրքիրն է՝ ղազախական ԱԱԾ-ի շենքը։ Կարծիք կա, որ դրանք կամ վերջերս հեռացված ուժայիններ են, կամ գործող, որոնց այդ շենքերում ընդունել են որպես յուրայինների և առանց դիմադրության «հանձնվել»։
5. Ի դեպ Ղազախստանի ԱԱԾ-ի տնօրենը Նազարբաևին հավատարիմ կադրն էր, իսկ փոխտնօրենը՝ նույն Նազարբաևի զարմիկն էր, որը դեռևս չհաստատված լուրերով ձերբակալվել է։ Պարզ է չէ՞, էս պայմաններում ԱԱԾ-ն իրականում ում վերահսկողության տակ էր։ Ու այստեղից հարց է ծագում` ինչպե՞ս առանց դիմադրության ցուցարարները գրավեցին Ալամաթայի ԱԱԾ-ի շենքը։ Պատահական չէ, որ Տոկաևն առաջին հերթին փոխեց ուժայիններին, այդ թվում ԱԱԾ-ում։
6. Մի գործընթացը փոխարինվեց մյուսով, որից փորձեց օգտվել իշխանությունը։ Նախ ցուցադրեց ամբողջ մղձավանջը, որ իրականացրեցին զինված խմբերը, որից հետո անգամ մյուս շրջաններում հրապարակներից հեռացան խաղաղ ցուցարարները՝ փաստացի հակաահաբեկչական գործողություն սկսելու մանդատ տալով Տոկաևին։ Զարմանալիորեն փողոցի «մաքրումը» համընկավ իշխանական կաբինետներում տեղի ունեցող «զաչիստկայի» հետ։ Իշխանության տրանզիտը կարծես մոտենում է ավարտին։
7. Ուշադրություն դարձրեք նաև Տոկաևի ու ՆԳՆ-ի հայտարարությունների ռադիկալիզացիային։ Եթե հունվարի 2-ին, երբ սոցիալական բունտ էր, իշխանությունն առաջարկում էր երկխոսություն, այժմ հայտարարում է «ահաբեկչներին ոչնչացնելու մասին»։ Նման հայտարարություններ արվում են երկու դեպքում։ Առաջին, երբ իսկապես գործ ունեն ահաբեկչական տարրերի հետ։ Երկրորդ, երբ գիտեն դիմացինին ու ոչնչացումը նրանցից ազատվելու միակ ձևն է։ Որևէ ոչնչացված ահաբկչի ինքության մասին որևէ բան ասվե՞լ է, որտեղի՞ց են, ի՞նչ կենտրոններից ղեկավարվել, ստացել խնդիրներ և կատարել դրանք։ Ես չեմ տեսել։
8. ՀԱՊԿ-ի զորքերի մասին։ Այստեղ ևս կարևոր է ժամանակագրությունը։ Դեռևս հունվարի 5-ի առավոտյան ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարում էր, որ Ղախազատանում ինքնուրույն կարող են կարգավորել ներքին խնդիրները։ Նույն օրը երեկոյան, արդեն փաստացի որոշում կայացվեց զորք ուղարկել Ղազախստան։ Հենց այդ օրը փողոց դուրս եկան զինված, փողոցային մարտերի համար պատրաստված զինված «ցուցարարները»։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular