ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավկորեացի երիտասարդ դերասանուհին մահացել է իր մասնակցությամբ քաղաքական դրամայի պրեմիերայից շաբաթներ անց

ՄՇԱԿՈՒՅԹ

Հարավկորեացի դերասանուհի Կիմ Մի Սուն, որը նկարահանվել է Disney+-ի «Ձնծաղիկը» և Netflix-ի «Դժոխքի կանչը» սերիալում, մահացել է 29 տարեկանում:

Ինչպես հաղորդում է CNN-ը, դերասանուհու և մոդելի մահվան լուրը հաղորդվել է Landscape Entertainment գործակալության՝ չորեքշաբթի արած հայատարարությամբ:

«Մենք չափազանց ցավալի և տխուր լուր ունենք հայտնելու: Դերասանուհի Կիմ Մի Սուն անսպասելիորեն լքել է մեզ հունվարի 5-ին»,- ասվում է հայտարարության մեջ:  

Գործակալությունը չի հայտնել մահվան պատճառը և խնդրել է ասեկոսեներ չտարածել:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ դերասանուհու մահը վրա է հասել Հարավային Կորեայում 1987-ին տեղի ունեցած ժողովրդավարական շարժման մասին պատմող «Ձնծաղիկը» քաղաքական դրամայի պրեմիերայից շաբաթներ անց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular