ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե կարիք կա, 14 օր կմնանք այստեղ». Փարաքարում «Ապրելու երկիրը» բոյկոտել է ավագանու նիստը, պահանջում են, որ նիստը վարի տարիքով ամենամեծ անդամը, որը իրենց կուսակցությունից է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փարաքարի համայնքապետարանում հունվարի 7-ին նախատեսված ավագանու նիստից առաջ, որի ժամանակ պետք է ընտրվեր համայնքի ղեկավար, քաղաքացիների ներխուժման հետևանքով քաշքշուկ և բախում է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանների միջև, ինչի պատճառով վատացել է ոստիկաններից մեկի և քաղաքացու ինքնազգացողությունը, ովքեր ուշաթափվել են միջադեպի ժամանակ։

Ոստիկանները քաղաքացիներին հեռացրել են համայնքապետարանի շենքից։

Սակայն ավագանու նիստը բնականոն ընթացք չի ունեցել, քանի որ նիստը բոյկոտել են «Ապրելու երկիր» կուսակցության անդամները, ովքեր պնդում են, որ նիստը պետք է բացեր տարիքով ամենամեծ ավագանու անդամը, որը «Ապրելու երկիր» խմբակցությունից էր, սակայն քաշքշուկների հետևանքով նա չի կարողացել մտնել համայքապետարանի շենք, պնդում են, որ նրան թույլ չեն տվել մտնել համայնքապետարանի շենք։ Նիստը բացել է «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքի տարիքով ամենամեծ ավագանու անդամը, ինչը «Ապրեկու երկիր» խմբակցությունը ոչ իրավազոր է համարել։

Լրագրողների հետ զրույցում «Ապրելու երկիր» խմբակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը նշեց, որ քննարկումներ են տեղի ունենում, որպեսզի ավագանու նիստը կայանա ըստ կարգի և օրենքի։

«Համաձայնության չենք գալիս նիստը վարողի հետ կապված, կարգը պետք է պահպանվի։ Երեկ հանդիպում է եղել Դավիթ Մինասյանի հետ, քննարկել ենք, որ չունենանք այս վիճակը, ժողովուրդը հանգստանա։ Դավիթ Մինասյանի բախտը մի փոքր բերել է, որ ՔՊ-ն իրեն է սատարում։ Եթե կարիք կա, 14 օր պատրաստ ենք այստեղ մնալ, իրենք չեն կարող հիմա նիստը շարունակել, որովհետև նիստը սկսվելուց պահից իրավազոր չի եղել»,- ասաց նա և նշեց, որ պատրաստ է նաև արտահերթ ընտրությունների։

«Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչ Գոռ Սարիբեկյանը տեղեկացրեց, որ նիստը այսօրվանից բացված է, այն իրավազոր է 14 օրվա ընթացքում, և այդ ընթացքում ավագանին կարող է համայնքի ղեկավար ընտրել:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ Սարիբեկյանը նշեց, որ իրենք որևէ խնդիր չեն տեսնում, որ նիստը վարելը զիջեն «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցչին, ով ավելի տարեց է, սակայն օրենքը փոփոխության կարգ չի սահմանում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ և 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեև 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40-ից ավելի տոկոս ձայներով:

Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները և 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաև ՔՊ-ի անդամները:

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել:

Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular