ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Պետքարտուղարությունը մեկնաբանել է ՀԱՊԿ խաղաղապահների մուտքը Ղազախստան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Պետքարտուղարությունը հույս է հայտնել, որ Ղազախստանի իշխանություններից փաստարկված պատասխան կստանա, թե ինչով էր պայմանավորված ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մուտքը երկիր: EADaily-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ Պետքարտուղարության խոսնակը հանդես է եկել արտաքին ուժերի միջամտության մասին հայտարարության ֆոնին:

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ ուժերի տեղակայմանը, առաջին հերթին հնարավորություն կտանք Ղազախստանի կառավարությանը պատասխանել այդ հարցերին: Մենք իրավունք ենք տալիս Ղազախստանի կառավարությանն արտահայտվել երկրում օտարերկրյա զորքերի տեղակայման փաստարկման մասին», -ասել է Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հարցեր ունի՝ կապված այդ տեղակայման հետ:  

Վերջինս մեկնաբանել է, որ Վաշինգտոնի կարծիքով՝ Ղազախստանը, Ղազախստանի կառավարությունը սեփական ռեսուրսներ ունի և լավ ամրապնդված կառավարություն է:

Փրայսն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևելու է մարդու իրավունքների ցանկացած խախտմանը և արտասահմանյան ուժերի կողմից տեղի հաստատությունները գրավելուն ուղղված քայլերին:  

Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հունվարի 2-ին։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ գազի թանկացման։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի սակագինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։

ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի՝ 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular