ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոքրիկ հեգեմոնը. ի՞նչ է ուզում Բրիտանիան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

sevastopol.su-ն գրում է, որ Բրիտանիան և Իսրայելը համատեղ հանդես կգան Իրանի միջուկային ծրագրի զարգացման դեմ։ Այդ մասին հայտարարել են Մեծ Բրիտանիայի և Իսրայելի  ԱԳ նախարարներ Լիզ Թրուսը և Յաիր Լապիդը։ Բրիտանական The Telegraph-ը հրապարակել է նրանց հեղինակային հոդվածը, որը ներկայացնում է Բրիտանիայի և Իսրայելի միջև «նոր փոխըմբռնման հուշագիրը»։ Սպասվում է համաձայնագրի ստորագրում, որը թույլ կտա երկու երկրներին ավելի սերտ համագործակցել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են կիբերանվտանգությունը, տեխնոլոգիաների զարգացումը, պաշտպանությունը, առևտուրը և գիտությունը։ Միևնույն ժամանակ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համատեղ գործողությունների  համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցություններն են վերսկսվել Վիեննայում։ Բանակցային գործընթացին, ինչպես նախատեսված է, կմասնակցեն Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Իրանի ներկայացուցիչները։

Մեծ Բրիտանիայի բավականին լայն թափավազքը վկայում է շատ լայն հավակնությունների մասին, որոնք նա արդեն դրսևորում է: Այստեղ բառացիորեն աչք է ծակում այն, որ Լոնդոնը բացահայտ խաղում է Վաշինգտոնի դաշտում. նա իրականացնում է գործողություններ, որոնք միշտ եղել են ամերիկացիների թեման։ Ինչպես, օրինակ, Իսրայելի հետ նման փոխգործակցությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Իսկ այն խոշոր բանակցությունները, որոնք ցանկանում են կազմակերպել բրիտանացիները, ավելի ընդունելի են համաշխարհային հեգեմոնի համար, քան ազդեցիկ, բայց արդեն երկար տարիներ տարածաշրջանային գերտերություն չհանդիսացողի համար, որը Մեծ Բրիտանիան է։

Լոնդոնը վերջին շրջանում նման ակտիվություն է ցուցաբերում ոչ միայն Մերձավոր Արևելքում։ Վերջերս բրիտանացիները որոշել են սեփական տանկերը մտցնել Եվրոպա (որի կազմից նրանք վերջերս են դուրս եկել): Նման բան տեղի չի ունեցել շատ երկար ժամանակ։ Մեծ Բրիտանիան հանկարծ որոշել է Գերմանիա տեղափոխել մոտ 100 զրահամեքենա։ Դա տեղի է ունենում Արևելյան Եվրոպայում աճող լարվածության ֆոնին, ինչում Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանի Դաշնությանը։ Բայց քարոզչությունը քարոզչություն է, իսկ հարյուր տանկը արդեն լուրջ բան է։

Բացի այդ, Մեծ Բրիտանիան գնալով ստանձնում է Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը։ Այնտեղ, փաստացի, ամերիկացիների լիակատար վերահսկողության տակ են մնացել միայն հատուկ ծառայությունները (և անգամ ոչ բոլորը)։ Ինչ վերաբերում է զինված ուժերին, ապա դրանք արդեն գրեթե ամբողջությամբ վերահսկվում են բրիտանացիների կողմից։ Դա վերաբերում է ոչ միայն ռազմական, այլ նաև հարցի քաղաքական հատվածին. համենայնդեպս, Զելենսկին թռել է միայն Լոնդոն, և ոչ թե Վաշինգտոն «տիրակալության պիտակ» ստանալու համար։ Պակաս ցուցիչ չէ իրավիճակը ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև Անդրկովկասում։ Այնտեղ, բոլորովին վերջերս, Ղարաբաղում ավարտվել է պատերազմը, որտեղ ոչ թե Վաշինգտոնը, այլ Լոնդոնն է իր ողջ հասակով կանգնած եղել Թուրքիայի և Ադրբեջանի թիկունքում: Հենց բրիտանական հետախուզական ծառայությունների գործունեությունն են արել այն, ինչը ի վերջո տեղի է ունեցել։ Դա ճիշտ է նաև Հայաստանի և նրա ներկայիս ռեժիմի մասով. պարոն Փաշինյանը ակտիվորեն է շփվում բրիտանացիների հետ։

Այսպիսով, ի՞նչ է կատարվում: Ինչո՞ւ է Մեծ Բրիտանիան անցել նման ակտիվ գործունեություն: Փաստացի նրանք վերածվում են Հին աշխարհի գլխավոր ցերբերի։ Ամեն ինչ, ընդհանուր առմամբ, պարզ է. ներքին վեճերի մեջ կամաց-կամաց խորտակվող Ամերիկան ​​ավելի ու ավելի ակնհայտորեն է հետ սողում: Ինչի մասին, համենայն դեպս, վկայում է Աֆղանստանում նրա վերջին խայտառակությունը: Եվ այդ հետ սողալը տեղի է ունենում շատ շրջաններում։ Դա ամենուր այնքան էլ ակնհայտ չէ, բայց արդեն բավականին շոշափելի է։ Իսկ սուրբ տեղը, ինչպես գիտենք, երբեք դատարկ չի մնում։ Եվ արդեն հիմա, երբ Ամերիկան ​​դեռ ողջ է, սկսվել է նրա ժառանգության բաժանումը։ Ինչը և անում է Մեծ Բրիտանիան: Իհարկե, նա չի կարող դառնալ նոր մեծ հեգեմոն. ուժերը արդեն այն չեն: Բայց փոքր հեգեմոն՝ հնարավոր է: Ինչին էլ նա, փաստացի, հասնում է ակընհայտորեն։

Հարց. իսկ ընդհանրապես ի՞նչ է մտածում Ռուսաստանը այդ թեմայի շուրջ։ Ինչպիսի՞ն կլինեն այդ երկրի գործողությունները. Մոսկվան կձևացնի, թե «այստեղ այն չի եղել», թե՞ ինքն էլ կմասնակցի ազատ մնացած ազդեցության բաժանմանը։ Ռուսների համար, ի տարբերություն Լոնդոնի, անվտանգությունն ուղղակիորեն է կախված այդ ամենից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular