ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաշմանդամ տատիկը պնդում է. քաղաքապետն ասել է` մեկա մեռնելու ես, տունն ի՞նչ ես անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ծայրամասում՝ «Չոռնի գաղութ» կոչվող կիսավեր շինության սենյակներից մեկում, սոցիալական խիստ ծանր պայմաններում ապրում է 79-ամյա Սեդա Խատոյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տատիկը չունի ոչ մի բարեկամ, ինչպես նշեց ինքը` բոլորը մահացել են: Սենյակը, որտեղ գիշերում է նա, առաստաղից թափվող ջրերից հատակն ամբողջովին ջրածածկ է: Ծեփաթափ պատի անկյունում ժանգոտած մահճակալն է, վրան` խոնավությունից նամշած ու բորբոսով ծածկված կեղտոտ ներքնակն ու մոխրագույն դարձած սավանը: Անկյունում` մի փոքրիկ, կոտրված սեղան ու հին աթոռ: «Ամբողջ գիշեր անկողնուս մեջ պառկած, փաթաթվում եմ էս նամշած վերմակով օձերից ու կռիսներից վախենալով` սպասում, թե երբ պիտի լույսը բացվի, որ դուրս գամ արևի տակ մի քիչ ապահով վայր:

Օրվա մեծ մասը դրսում եմ անցկացնում` շենքի դիմացի աթոռին նստած: Դուրսը գոնե տաք ա ու մի փոքր ապահով»,-ասում է 79-ամյա տատիկը: Նա ապրում է ամեն ինչի կարոտ, թեև բժիշկներն ասել են, որ նա պետք է լավ սնվի: Իսկ երբ ծայրահեղ ծանր վիճակում է լինում և անհրաժեշտ է լինում բժիշկների միջամտություն, Հիպոկրատի երդում տված մասնագետները պատճառաբանում են, որ իրենք չեն բարձրանա այդ «աղբանոց» և տատիկին թողնում են անօգնական:

Տատիկի միակ եկամուտը իր 20.000 դրամ թոշակն է, սակայն գումարի սղության պատճառով արդեն 2 տարի է` զրկված է էլեկտրականությունից: Խոնավությունից քանդվող պատերով, կոտրված ապակիներով պատուհաններով, գարշահոտությամբ, շենքն ի վեր և ի վար վազվզող շներով ու կատուներով քառահարկ այս «գաղութում» բնակվում է միայն 79-ամյա Սեդա տատիկը:

Տատիկը նշում է, որ 2011 թվականին այստեղ ապրում էր 10 ընտանիք: Այժմ մենակ է մնացել այն պատճառով, որ Չարենացավանի քաղաքապետը բոլորին ապահովել է բնակարանով, իսկ իրեն ասել, որ մեկ է` վաղ թե ուշ մահանալու ես, բնակարանը ի՞նչիտա պետք: Արաքսյա տատիկի միակ հույսը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է. նա ուզում է կյանքի վերջին տարիները գոնե անցկացնել մի փոքր բարեկեցիկ պայմաններում:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Ամբողջական ֆոտոշարքը՝ այստեղ

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular