ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… Դաշնամուր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

18-րդ դարի սկզբին եվրոպական մշակույթի պատմություն վրա  մեծապես ազդել է այնպիսի իրադարձության, ինչպիսին է դաշնամուրի ստեղծումը: Արևմտյան քաղաքակրթության երաժշտական մշակույթը ամբողջովին փոխվել է դաշնամուրի հայտնվելու հետևանքով: Պատմությունից հայտնի է, որ միջնադարում եղել են ստեղնաշարային երաժշտական գործիքներ: Նրանցից ամենահինն  երգեհոնն է, որը փողային ստեղնաշարային գործիք է և չունի լարեր, բայց ունի բազմաթիվ  խողովակներ: Ահա թե ինչու կարելի է ասել, որ դաշնամուրը երգեհոնի ուղղակի հետնորդը չէ: 18-րդ դարի կոմպոզիտորներն ու երաժիշտները հասկանում էին, որ իրենց պետք է ինչ որ նոր երաժշտական գործիք, որը իր հնչեղությամբ չի զիջում ջութակին: Կար անհրաժեշտություն այնպիսի երաժշտական  գործիքի, որի դինամիկ տիրույթը պետք էր բավականաչափ մեծ լիներ: Նման պահանջները կարողացավ կյանքի կոչել  երաժշտական գործիքներ արտադրող Մեդիչի ընտանիքի իտալացի վարպետ Բարտոլոմեո Քրիստոֆորին։ Հենց նրա 1709 թվականին ստեղծած երաժշտական գործիքից էլ հենց սկսվել է դաշնամուրի պատմությունը: Իր երաժշտական գործիքին Քրիստոֆորին անվանեց «gravicembalo col piano e forte», որը թարգմանում է որպես «ստեղնաշարային գործիք, որը բարձրաձայն ու նրբագեղ է նվագում»: Ավելի ուշ այդ անունը կրճատվեց դառնալով մեկ բառ՝ «դաշնամուր»: 1916 և 1917 թվականներին նմանատիպ  գործիքներ ստեղծեցին ֆրանսիացի Ժան Մարիուսը և գերմանացի Քրիստոֆեր Գոթլիեբ Շրետրերը: Քրիստոֆերի շատ պարզ դաշնամուրը ուներ ստեղներ, վուշե մուրճիկներ և ստեղների հետադարձիչ: Նա չուներ դոմպֆեր և ոտնակ: Ստեղին հարվածելիս մուրճիկը հարվածում էր լարին, որից էլ այն  սկսում էր տատանվել և ձայն արձակել: Լարի վիբրացիան այն վիբրացիան է, որը առաջացնում է կլավիկորդը կամ կլավեսինան: Մուրճիկը շնորհիվ հետադարձ մեխանիզմի կպած չէր մնում լարին, հետ էր գնում և ընդունում իր ելակետային դիրքը, որի արդյունքում չէր խլացնում լարի վիբրացիայի ձայնը։ Երաժշտական այս գործիքի դինամիկ դիապազոնը և ռեզոնանաս առաջացնելու հատկությունը հենց այն որակներն են, որոնք տարբերում են դաշնամուրը այլ երաժշտական գործիքներից։  Գործիքի համարյա զանգային հնչեղությունը  հնարավոր է դառնում շնորհիվ նրա պողպատե շրջանակի և փայտյա  մարմնի: Դաշնամուրը իր  նախորդներից տարբերվում էր իր ձայնով, որը կարող է լինել ոչ միայն ցածր կամ բարձր, այլ նաև կրեշենդրո և դիմունեդրո ստեղծող, ունակ դինամիկան աստիճանաբար կամ հանկարծակի փոխելու: Չնայած այն բանին, որ դաշնամուրը ընդամենը   300 տարվա պատմություն ունի, այնումանեայնիվ այս գործիքի ստեղծումը երաժշտական արվեստի շրջադարձային կետ է հանդիսանում: Ամբողջ եվրոպական երաժշտությունը, որը համաշխարհային մշակույթի կարևորագույն մասն է հանդիսանում, փոխել է իր բնույթը այս գյուտի շնորհիվ: Արդեն երեք հարյուր տարի է, որ բոլոր մեծ ու տաղանդավոր կոմպոզիտորները գրում են դաշնամուրի համար: Նրանցից շատերը հայտնի են դարձել հենց իրենց դաշնամուրային աշխատանքներով: Դաշնամուրի աճող ժողովրդականության հետ մեկտեղ  ժամանակի ընթացքում սկսեցին հայտնվել վիրտուոզ դաշնակահարներ: Մի խոսքով, դաշնամուրը չջնջվող հետք է թողել  համաշխարհային մշակույթի պատմության մեջ, դառնալով մարդկության պատմության ամենակարևոր երաժշտական գործիքներից մեկը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular