ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապացուցում է կորոնավիրուսի անկանխատեսելիությունը». ի՞նչ է հայտնի նոր շտամի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Gazeta.ru-ն գրում է, որ նոր շտամի կորոնավիրուս է հայտնաբերվել  Ֆրանսիայի հարավ-արևելքում Աֆրիկայից վերադարձած 12 հիվանդի մոտ: Այս մասին ասվում է MedRxiv գիտական ​​պորտալում հրապարակված հետազոտության մեջ։ Բոլոր վարակվածները վերադարձել են Կամերունից: Ինչպես հաստատել են ֆրանսիացի գիտնականները, COVID-19-ի նոր տարբերակը պարունակում է 46 մուտացիա։ Շտամը ստացել է IHU անվանումը և գրանցվել է որպես B.1.640.2 շտամ:

«Նոր տվյալները ևս մեկ անգամ ապացուցում են SARS-CoV-2 տարբերակների առաջացման անկանխատեսելիությունը և դրանց ներթափանցումը արտերկրից»,- եզրակացրել են հետազոտողները։ Նրանց աշխատանքը նոր շտամի վերաբերյալ հրապարակվել է նախատպային ձևաչափով, այսինքն այն դեռ չի վերանայվել գիտական ​​ամսագրերում և չի ստացել փորձագիտական ​​հանրության գնահատականը։

Ավելի վաղ Ֆրանսիայի հարավում արդեն գրանցվել էին նույն IHU շտամով վարակվելու դեպքեր։ Դրանով վարակվածները հայտնաբերվել են Ֆորկալկիեր քաղաքում COVID-19-ի դեպքերի թվում: Այդ մասին հայտնել էր Միջերկրական համալսարանական հիվանդանոցի և համալսարանական ինստիտուտը (IHU Méditerranée Infection): Այդ ինստիտուտի պրոֆեսոր Ֆիլիպ Կոլսոնը, ով հայտնաբերել է կորոնավիրուսի նոր տարբերակը, պարզաբանել է, որ նոյեմբերին Կամերունից երկիր վերադարձած տղամարդու մոտ առաջին անգամ Ֆրանսիայում նոր շտամ է հայտնաբերվել։ Հիվանդը ամբողջությամբ պատվաստված է և վերադառնալուց հետո նրա մոտ զարգացել է «թեթև շնչառական ախտանիշներ»: Ավելի ուշ կորոնավիրուսի նոր տեսակ է գրանցվել, ի թիվս այլոց, մի քանի երեխաների մոտ, որոնք բնակվել են հիվանդացածի հետ նույն տարածքում։

 համալիրի արտադրանքն արտահանվում է ավելի քան 30 երկիր։ Եթե ​​2003-2004 թվականներին պետբյուջեից միայն 0,9 մլրդ մանաթ է հատկացվել պաշտպանական ծախսերին, ապա 2020 թվականին այդ ցուցանիշը հասցվել է 3,9 մլրդ մանաթի։ Հաջորդ տարի ավելի քան 4,5 միլիարդ մանաթ (2,65 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով) պետական ​​բյուջեից կհատկացվի պաշտպանության և ազգային անվտանգության համար»,- ասել է Ասադովը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular