ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական սպորտի աստղերի կանայք (ֆոտոշարք)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի աստղերի կանանց: Հայ մարզիկների մի մասը վստահ է, որ հնարավոր է համատեղել սպորտն ու անձնական կյանքը, ոմանք էլ դրանք համարում են անհամատեղելի եւ սպասում են մարզական կարիերայի ավարտին:

Օլիմպիական տարում հայ մարզիկներից մի քանիսը նախատեսել էին ամուսնանալ անմիջապես Ռիո-2016-ից հետո: Իրենց որոշումը կատարեցին 2015թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, երկու անգամ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկված Արամ Ավագյանը  եւ սպորտային մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն, 2016թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը եզրափակող Արթուր Դավթյանը:

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանի կինը Լիաննա է: Զույգն ամուսնացել է  2016 թվականի հոկտեմբերին:

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եւս ամուսնացել է 2016-ի հոկտեմբերին: Արթուրն ու Անահիտը երկար ժամանակ ընկերություն էին անում, իսկ Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ արդեն նշանադրված էին:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը 2015 թվականին ամուսնացավ Մերիի հետ՝ կոտրելով բազմաթիվ հայուհիների սրտեր: Արթուր Աբրահամն իր ամուսնության մասին պաշտոնապես հայտարարեց 6 ամիս անց: Ամուսնությունը տեղի էր ունեցել Երեւանում: 2016 թվականի սեպտեմբերին ծնվեց զույգի առաջնեկը:

Կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը կնոջ հետ ծանոթացել է Հայաստանի առաջնության ժամանակ. կրկնակի օլիմպիական չեմպիոնը սիրահարվել է սկուտեղով մեդալներ բերող աղջիկներից Ինգային: Հետո է իմացել, որ նա Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի այն ժամանակվա նախագահի դուստրն է՝ Ինգան: Արմեն Նազարյանը NEWS.am Sport-ին պատմել է, որ ապրելով Բուլղարիայում, միշտ ասել է, որ Հայաստանից է կին տանելու եւ այդպես էլ եղել է: Զույգն ամուսնացել է 2001 թվականին Երեւանում, ունեն 3 երեխա՝ 14-ամյա եւ 11-ամյա որդիներ եւ 9-ամյա դուստր:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացառիկ չեմպիոն Վիկ Դարչինյանի կինը ազգությամբ ռուս Օլգան է: Վիկը կնոջ ու երկու որդիների հետ ապրում է Ավստրալիայում:

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանի կինը ֆիլիպինուհի Արիաննան է: Զույգը միասին էր արդեն երկար ժամանակ, բայց միայն վերջերս են օրինականացրել իրենց միասնությունը: Ժամանակի մեծ մասը նրանք անցկացնում են Հայաստանում:

Ծանրորդ, 2011թ. համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Աղասի Աղասյանն ամուսնացել է իր համադասարանցու հետ: 2016թ. նոյեմբերին Աղասի Աղասյանի կինը մարզիկին պարգեւեց երկրորդ զավակին՝ դուստր: Իսկ 4 տարի առաջ լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը Աղասի Աղասյան կրտսերը:

Թաեքվոնդոիստ, 2012թ. Լոդնոնի Օլիմպիական խաղերում 5-րդ տեղը զբաղեցրած Արման Երեմյանն ու Աննա Կազյանը 13 տարվա ամուսիններ են:

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular