ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքի հոդվածը և պրակտիկան չափազանց մտահոգիչ են․ ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքի հոդվածը և պրակտիկան չափազանց մտահոգիչ են, չնայած նրան, որ մարդուն հայհոյելը կամ վիրավորելն ինձ համար որևէ պարագայում ընդունելի չէ: Այս մասին գրում է  ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Բազմիցս եմ զգուշացրել, որ չի կարելի նման հոդված [137.1] ընդունել, որ պայքարի սխալ տարբերակ է ընտրված, որ նոր խնդիրներ են առաջ գալու:

Կառավարության պաշտոնական ներկայացուցիչն ու հոդվածի օգտին հանդես եկող պատգամավորներն իրենք անգամ ԱԺ-ում չէին կարողանում բացատրել, թե ինչ են նշանակում հոդվածի ձևակերպումները: 

Հիմա այն վերածվել է պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին քաղաքացիներից անթույլատրելի պաշտպանության տակ առնող հոդվածի` այն էլ ծանրացնող հանցակազմով:

Քրեական օրենսգրքի այս հոդվածը խիստ վտանգավոր է անձնական ազատության իրավունքի համար: Մասնավորապես, թեև հոդվածի որևէ մաս առհասարակ չի նախատեսում ազատազրկումը` որպես պատիժ ու, հետևաբար, մարդուն կալանավորել (խափանման միջոց) չի կարելի, եզակի չեն դեպքերը, երբ, օրինակ, մարդիկ են ձերբակալվում:

Նույնիսկ առկա է դեպք, երբ լրագրողը որևէ քաղաքացուց կարող է հարցազրույց վերցնել, հետո չգիտես, թե ինչ չափանիշներով իրավապահ մարմինները գնում ու ձերբակալում են հարցազրույց տված քաղաքացուն: 

Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել են մտահոգություններ, որ արդեն կան դեպքեր, երբ այս հոդվածի պատճառով քաղաքացիները չեն համաձայնվում իրենց հարցազրույց տալ, վստահ չեն, որ քրեական հետապնդման չեն ենթարկվի կամ չեն ձերբակալվի: Ընդ որում, թե´ քաղաքացիները, թե´ լրագրողները չգիտեն, թե ինչ չափանիշներ են իրավապահ մարմինները կիրառում: Իրավապահ մարմիններն իրենք չունեն հստակ պատկերացում:

Լրագրողները նաև նշել են, որ այս դեպքում իրենք նաև հայտնվում են արհեստական բարոյական բեռի տակ, զգում են արհեստական կաշկանդվածություն մասնագիտական աշխատանքում:

Այսինքն` այս հոդվածը սպառնալիք է նաև խոսքի ազատությանը, խոչընդոտ է լրագրողների աշխատանքին: 

Վստահ եմ ասում, որ այս հոդվածի «ձեռքը կրակն են» ընկել նաև իրավապահ մարմինների ծառայողները: Ու հակառակն ասողները կա´մ ուղղակի քաղաքական նկատառումով են խոսում, կա´մ հոդվածի ընդունմանը մասնակից են ու անաչառ չեն: 

Բա ինչպե՞ս կարելի էր ամեն ինչ թողնել պրակտիկային: 

Չէ՞ որ այս հոդվածն ուղղակի անհնար էր լինելու կիրառել «հայհոյանքի կամ անպարկեշտ վիրավորանքի» բոլոր դեպքերի համար. նախ, այդքան ռեսուրս չկա և երկրորդ, միևնույնն է` արտերկրից ու կեղծ էջերից «հոսող» հայհոյանքի ու վիրավրանքի դեմ այս հոդվածն ի վիճակի չէ պայքարել:  

Ստացվելու էր [ինչպես արդեն հիմա կա] Քրեական օրենսգրքի պարզապես խտրական կամ ընտրողական կիրառություն ու բացարձակ անհասկանելի է, թե ինչ չափանիշներով են որոշվում «թիրախները»:  Կիրառելու դեպքում էլ արձանագրվում են քաղաքացիների իրավունքների խախտումներ:

Սա նույնն է, որ, ասենք, մարդու սպանությունը քրեականացնող հոդված ընդունվի, բայց ոչ բոլոր սպանությունների դեպքում կիրառվի, քանի որ մարդկային ու տեխնիկական բավարար ռեսուրսներ, հնարավորություններ չկան և դրան գումարած էլ  այդ հոդվածը կիրառվի փորձարկումով, քանի որ որևէ մեկը հստակ չգիտի, թե ինչ նշանակություն ունեն հոդվածի ձևակերպումները: Արտերկրից կամ դիմակավորված սպանություն կատարողներն էլ մնան անպատիժ առհասարակ:

Էլ չհաշված, որ Քրեական օրենսգրքում այս հոդվածը [137.1] ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով, մասնագիտական դիտարկումներն անտեսելով: 

Դեռ հոկտեմբերին եմ դիմել Սահմանադրական դատարան ու միևնույն ժամանակ միջնորդել էի կասեցնել հոդվածի գործողությունը: Ցավոք, Բարձր դատարանը չկասեցրեց:

Հիմա մենք լրացուցիչ հիմքեր ենք հավաքում, որ նորից դիմեմ` կասեցնելու համար: Խոսքը քրեական հետապնդումների ու մարդու անձնական ազատության իրավունքի, խոսքի ազատության, լրագրողների մասնագիտական աշխատանքի մասին է. կասեցումն այլընտրանք չունի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular