ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են ադրբեջանական լրատվամիջոցները «վերևից» ստանում գործողությունների ուղղակի ցուցումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru-ն գրում է, որ ամերիկյան անկախ Eurasia.net պորտալը հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես են Ադրբեջանում իշխանությունները վերահսկում լրատվամիջոցների աշխատանքը։ Ամեն օր, երբեմն օրը մի քանի անգամ, Ադրբեջանում նորությունների գործակալությունների խմբագիրները ստանում են միանման հաղորդագրություններ WhatsApp-ով, սովորաբար կցված ֆայլով, որը վերնագրված է «Առաջարկություններ», և որը ցուցումներ է պարունակում, թե ինչպես ներկայացնել որոշակի իրադարձությունները:

Օրինակ, երբ խոսքը վերաբերում էր Իրանին, և թե՛ Բաքուն և թե՛ Թեհրանը լարվածության ժամանակաշրջան էին ապրում, Ադրբեջանի կառավարությունը փորձել էր առաջ քաշել այն գաղափարը, որ Ադրբեջանը խուսափելով իրավիճակի չափից ավելի սրումից հակադրվում է իր շատ ավելի մեծ հարևանի ագրեսիային: 

«Հիմք ընդունելով Իրանի վերաբերյալ նախագահ Իլհամ Ալիևի ելույթը առաջարկվում է ընդլայնել տեղեկատվությունը Իրան-Հայաստան հարաբերությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այս երկու երկրների կողմից օկուպացված տարածքների կողոպուտի մասին»,- ցուցում է տրվել հոկտեմբերի 15-ին Անկախ Պետությունների Համագործակցության գագաթնաժողովում Ալիևի ելույթից ժամեր անց։ 

Մի քանի ժամ անց լրատվական գործակալությունները մեկ այլ հաղորդագրություն են ստացել: Այս անգամ նրանց խնդրել են զգույշ լինել ձևակերպումների մեջ, և ոչ մի այնպիսի արտահայտություն չանել, որը վիրավորում է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի «պատիվն ու արժանապատվությունը», նաև «Հարավային Ադրբեջանը» չպետք է հիշատակվի (ադրբեջանցի ազգայնականները նման կերպ են  անվանում Իրանի հյուսիսային նահանգները, որոնք խիտ բնակեցված են էթնիկ ադրբեջանցիներով)։ Լրատվամիջոցները պետք է օգտագործեն «կոշտ տրամաբանություն և փաստեր» ապացուցելու համար, որ «Ադրբեջանին կեղծ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն Իրանը պետք է ներողություն խնդրի»։ Եվ

Ադրբեջանական լրատվամիջոցներն անմիջապես գործի են անցել հեռարձակելով Թեհրանի հասցեին նախկինում երբեք չհնչած բազմատեսակ մեղադրանքներ։ «APA» լրատվական գործակալությունը ծավալուն նյութ է հրապարակել մանրամասնելով իրանական ընկերությունների ներգրավվածությունը «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների երկարաժամկետ օկուպացմանը»։ «Trend News» գործակալությունը ներկայացրել է խորհրդարանի պատգամավոր Ջավիդ Գասիմովի հետ հարցազրույցը, որում նա պնդել է, որ Իրանը 30 տարի շարունակ «թմրանյութերի պլանտացիաներ» է աճեցրել «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքներում»։ Պետական ​​մեկ այլ լրատվամիջոց՝ «Axar»-ը, մեջբերել է վերլուծաբաններից մեկի խոսքերը առ այն, որ Իրանը օգտագործում է Ղարաբաղը ոչ միայն թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այլ նաև փողերի լվացման համար: Բայց ոչ ոք այդ ամենում կոնկրետ չի նշել Խամենեին կամ հիշատակել Հարավային Ադրբեջանի մասին։

Նմանատիպ ցուցումներով հաղորդագրություններ վերևից պարբերաբար են լինում: Eurasianet-ը հրապարակել է նմանատիպ գրառումների մի շարք, որը հստակ եզակի պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես է գործում ԶԼՄ-ների նկատմամբ պետական ​​խիստ վերահսկողությունը: Անհասկանալի է, թե որտեղից են գալիս հաղորդագրությունները, սակայն հրահանգներին ծանոթ լրագրողները Eurasianet-ին անանունության պայմանով հայտնել են, որ կարծում են, որ դրանք գալիս են նախագահի գրասենյակից:

Սեպտեմբերի 20-ին պատերազմի բռնկման տարելիցից մեկ շաբաթ առաջ, լրատվամիջոցները ստացել էին հետևյալ հանձնարարականը. «Խնդրում ենք նյութեր պատրաստել և սկսել հանրային քննարկումներ օրեցօր աճող տեմպերով։ Բանալի բառեր. «հաղթական ադրբեջանցի ժողովուրդ» և «հաղթական գերագույն գլխավոր հրամանատար»»:

Օգոստոսի 26-ին ԶԼՄ-ներին խնդրել են ամբողջությամբ լուսաբանել առաջին տիկնոջ և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը,  բայց նաև պարզաբանվել է, որ «առանց արհեստական ​​էֆեկտների»: Հոկտեմբերի 16-ին, կոմունալ ծառայությունների գների վիճահարույց բարձրացումներից հետո, լրագրողներին տրվել է մի ցուցակ, որտեղ գրված են եղել էներգետիկայի գծով պետական ​​պաշտոնյաների անուններն ու հեռախոսահամարները հարցազրույցների համար: Հաճախ հրահանգները ցուցում են այն, որ ինչ որ նյութ չի կարելի հրապարակել: Երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ալիևի հետ էր Ադրբեջանում, նա կատակել է, որ երկու ղեկավարներին ուղեկցող ադրբեջանական AZAL ավիաընկերության նախագահ Ջահանգիր Ասկերովը բեղեր չունի։ Կատակը տեսագրվել է, սակայն դրանից անմիջապես հետո ԶԼՄ-ներում հաղորդագրություն է հայտնվել. «Խնդրում եմ չտեղադրել բեղերով կատակը, տեսանյութի մի մասը կարող է առանց ձայնի ներկայացվել համացանցում»։

Երբ Ալիևը հարցազրույց է տվել իտալական «La Repubblica» թերթին, նրան հարցրել են հետաքննության զեկույցի մասին, որը հայտնի է «Պանդորայի փաստաթղթեր» անունով, որը մանրամասնում է Լոնդոնում նրա ընտանիքի և ուղեկիցների ունեցվածքի մեծ մասը: Ալիևը հակադարձել է հարցին, և դրա սղագրությունը ճշգրտորեն հրապարակվել է նրա կայքում։ Սակայն լրատվամիջոցներին խնդրել են ուշադրություն չդարձնել դրա վրա. «Բարև, խնդրում եմ, չընդգծեք «Պանդորայի փաստաթղթերի» մասին հատվածը նախագահ Իլհամ Ալիևի իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցի վերնագրերում և հոդվածներում»։

Ադրբեջանում «Զանգվածային լրատվության մասին» օրենքի ընդունումից հետո կառավարությունը կարող է վերահսկել հեռարձակումը և այն լրատվամիջոցները, որոնք ամենամեծ ազդեցությունն ունեն Ադրբեջանում հասարակական կարծիքի վրա։ Կառավարության մեդիա քաղաքականությունն Ադրբեջանում կայանում է նրանում, որ այնպիսի բովանդակության նյութեր տարածվեն, որոնք գովաբանում են կառավարությանը, գովաբանում են նրա գործերը և գովազդում են երկրի ղեկավարին հանրության շրջանում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular