ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան շտապեցնում է Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում։ Տեղեկությունը երեկ հրապարակել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Եվ տարօրինակ կերպով, առաջին անգամն է, երբ հայ-թուրքական մերձեցմանը վերաբերող տեղեկությունը հանրությունը ստանում է ոչ թե Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուից, այլ Հայաստանի ԱԳՆ-ից։

Հիշեցնենք, որ թուրքական կողմից բանագնացը ԱՄՆ-ում նախկին դեսպան, 37 տարվա դիվանագիտական փորձ ունեցող Սերդար Քըլըչն է, հայկական կողմից նշանակվել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիվանագիտական հմտություններից զուրկ մի անձնավորություն, որի միակ «արժանիքը» Փաշինյանի մերձավոր լինելն է։ Հայ փորձագիտական հանրությունը շաբաթներ շարունակ ահազանգում է՝ այդ բանակցությունները հերթական հարվածն են լինելու Հայաստանին և նրա ինքնիշխանությանը, սակայն Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան բացելու իր մոլուցքի մեջ պատրաստ է ոտատակ տալ թե՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, թե՛ 44-օրյա պատերազմում Թուրքիայի հանցագործությունների համար գործընթաց սկսելու պարտավորությունը։ Թուրքիան իր հերթին ձգտում է հնարավորինս արագ անցնել բանակցային փուլին։

ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն նախօրեին ջերմ հայտարարություններ է արել թե՛ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, թե՛ բանագնաց Ռուբինյանի հասցեին։ Չավուշօղլուն նաև խոստովանել էր, որ դեռ դեկտեմբերի սկզբին Ստոկհոլում զրուցել և ընկերացել է Արարատ Միրզոյանի հետ։ Ստոկհոլմում Միրզոյանը բազմաթիվ այլ պաշտոնյաների հետ էր հանդիպել ու զրուցել, ամեն հանդիպման մասին ծավալուն հաղորդագրություն տարածել, բայց Չավուշօղլուի հետ հանդիպման մասին «մոռացել» էր։ Հայ-թուրքական արձանագրությունների ձախողումից հետո, երբ պարզ դարձավ, որ Հայաստանը չի հրաժարվելու Ցեղասպանության միջազգաին ճանաչումից, իսկ Թուրքիան այդպես էլ չվավերացրեց արձանագրությունները, այսօր Թուրքիայի համար եզակի շանս է ստեղծվել։ Հայաստանում այլևս ջախջախված, ապազգային և դավադիր խմբակ է իշխանության ղեկին, որի միակ նպատակը ամեն գնով իշխանություն պահելն է։ Այդ փաստը, թերևս, Թուրքիան ձեռքից բաց թողնել չի կարող։

Մարատ Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular