ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմունոլոգը խոսել է կորոնավիրուսից ապաքինվելուց հետո մահվան ռիսկի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Lenta.ru-ն գրում է, որ Իմունոլոգ, բ.գ.թ. Նիկոլայ Կրյուչկովը խոսել է երեք կատեգորիաների ռուսաստանցիների համար կորոնավիրուսից ապաքինվելուց հետո մահվան ռիսկի մասին։ 

Մասնավորապես, մեծ ռիսկի են ենթարկվում տարեցները, քրոնիկական հիվանդություններ ունեցող հիվանդները և նրանք, ովքեր լուրջ հիվանդություն են տարել։ Կրյուչկովի խոսքով՝ նրանք կարող են մահանալ ինսուլտի, սրտի կաթվածի կամ թրոմբի անջատման հետևանքով։ Նա բացատրել է, որ նույնիսկ ապաքինվելուց հետո COVID-19-ի ախտանիշները, ինչպիսիք են թուլությունը, սրտի, ուղեղի և նյարդային համակարգի գործունեությանները, հոգեկանի խանգարումները պահպանվում են։ «Իսկ ամենավատն այն է, որ դրանք զարգանում են, և օրգանիզմը չի կարող փոխհատուցել, հատկապես, եթե անձը ինտենսիվ բուժման չի ենթարկվում»,- ասել է նա։

Կրյուչկովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ մահերը չեն մտնում կորոնավիրուսային վիճակագրության մեջ։ Միաժամանակ նա առաջարկել է բնակչության ուսումնասիրություն կատարել, և համոզված է, որ «նման հետևանքներ շատ կհայտնաբերվեն»։ «Ահա թե ինչ են լսում հաճախ բժիշկներից. մարդը հիվանդ էր, ապաքինվել էր, բայց անցնում է որոշ ժամանակ, և նրա մոտ ինչ-որ լուրջ դեպք է տեղի ունենում»,- հավելել է իմունոլոգը։

Ավելի վաղ վիրուսաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անատոլի Ալթշտեյնը պատմել էր կորոնավիրուսից մահվան ժամկետների մասին։ Մասնագետի խոսքով, միջին հաշվով COVID-19-ով մահը տեղի է ունենում վարակվելուց 3-4 շաբաթ անց։ Միևնույն ժամանակ, չպետք է սպասել բարձր մահացության կամ հիվանդության ծանր ընթացքի օմիկրոն շտամից, ասել է նա։ 

Հիվանդության ծանր ընթացքով և մահացու ելքով դեպքերի թիվը կրճատվում է պատվաստումների միջոցով, ասել է Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ​​ինստիտուտի գիտական ​​աշխատանքների գծով փոխտնօրեն Վլադիմիր Դեդկովը։ «Միգուցե պատվաստանյութը լիովին չի պաշտպանում, բայց, այնուամենայնիվ, երբ մարդը վարակվում է, նրա մոտ հիվանդությունն ավելի թեթև է զարգանում,- ասել նա,-  հակամարմինները կարող են չաշխատել 100 տոկոսով, բայց պատվաստումը թոքերի արհեստական շնչառությունից (ИВЛ) խուսափելու միջոց է»:

Իսկ հատկապես վտանգավոր վարակների մասնագետ, իմունոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Վլադիսլավ Ժեմչուգովը կոչ է արել դաշնային մակարդակով 60 տարեկանից բարձր ռուսների համար ներդնել կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում, քանի որ նրանք գտնվում են ծանր ընթացքով հիվանդության զարգացման վտանգի տակ։ Ըստ մասնագետի այդ տարիքում արդեն մարդկանց մոտ որոշակի հիվանդություններ են կուտակվում, որոնք միասին կարող են նպաստել կորոնավիրուսի ծանր ընթացքին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular