ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը կտրականապես դեմ է թուրք-ադրբեջանական քաղաքականությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանական կողմը պաշտոնապես տեղեկացնում է, որ կառավարությունը հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարարության՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հյուպատոսություն բացելու առաջարկը։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։

Հարցին, թե Իրանի Իսլամական Հանրապետությունն ինչո՞ւ է Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն հայտնել, ի՞նչ կտա իրանական հյուպատոսության բացումը Հայաստանին` իրանագետն ասաց․ «Իրանում, եթե չեմ սխալվում, այս առաջարկի մասին քննարկումներ էլի են եղել, բայց, կարծում եմ, իրանական կողմը, հաշվի առնելով վերջին տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները, հատկապես Սյունիքի աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված խնդիրները՝ և՛ Գորիս-Կապան ճանապարհահատվածի խնդիրները, և՛ թուրք-ադրբեջանական ծավալապաշտական նկրտումները Սյունիքի հանդեպ, կարծես թե ստիպեցին Իրանին, որ ավելի ակտիվ մտնի տարածաշրջանում խաղի մեջ: Սյունիքում հյուպատոսություն ունենալը հիմնականում կապված է նրա հետ, որ Իրանը համաձայն չէ ու կտրականապես դեմ է թուրք-ադրբեջանական այս քաղաքականությանը ու փորձելու է իր քաղաքական ակտիվացմամբ խոչընդոտել դա՝ լինի «Զանգեզուրի միջանցք», թե Սյունիքի հանդեպ տարածքային պահանջներ, որոնք արդեն ներկայացվում են Բաքվից: Հարցի երկրորդ մասով. նախ՝ հայ-իրանական քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ակտիվացումը կարող է օժանդակել, կարող է նաև օգնել Սյունիքի աշխարհագրական դիրքի ամրապնդմանը, քանի որ այնտեղ արդեն գործելու է տարածաշրջանային հիմնական խաղացողներից մեկի քաղաքական հյուպատոսությունը: Սա կարող է նաև Հայաստանի համար հավելյալ հնարավորություն լինել նման կերպով հյուպատոսություն ունենալ Իրանի Թավրիզ քաղաքում՝ Ատրպատականի հատվածում, որտեղ ավանդաբար ադրբեջանական լոբբին ավելի ուժեղ է եղել: Հայաստանը կարող է դիմել այս առաջարկով Իրանին, ու այնտեղ հյուպատոսություն ունենալը հնարավորություն կտա նաև մեր աշխարհաքաղաքական ու անվտանգային նպատակները լուծելու»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular