ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2021 թվականին մենք արտաքին ու ներքին ձեռքբերումներ չենք ունեցել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2021 թվականը Հայաստանում բավականին լարված քաղաքական տարի էր։

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

Հարցին, թե 2021 թվականն ամփոփելով ինչ կասե՞ք՝ ներքաղաքական ու արտաքին քաղաքական կյանքում ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ Հայաստանը` քաղաքագետն ասաց․ «Արտաքին ու ներքին ձեռքբերումներ չենք ունեցել, մեկ բառով կասեմ՝ կորսված հնարավորությունների տարի, որովհետև, ըստ էության, քաղաքական ճգնաժամը երկրում հաղթահարված չէ, արտաքին ռիսկերը չեզոքացված չեն, արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվեցին ու պիտի լինեին տարվա գլխավոր իրադարձությունը, ոչ միայն ճգնաժամը չեն վերացրել, այլև ստատուս քվոն են ամրագրել այն վիճակի, որը բերելու է ճգնաժամի խորացմանը»:

Հարցին, թե արդյո՞ք արտահերթ ընտրություններով քաղաքական ճգնաժամը երկրում հաղթահարվեց` Սուրեն Սուրենյանցն ասաց․ «Այդ ընտրություններով խորհրդարանում հայտնվել է այն խճանկարը, որն առաջնորդվում է սև-սպիտակի հակադրության փաստարկումով, այսինքն նույն այն ստատուս քվոն, որը բերել էր ճգնաժամի, վերարտադրվել է խորհրդարանում: Որևէ մեկը, որն այս իրավիճակը համարում է ճգնաժամի հաղթահարում, ուրեմն կա՛մ կորցրել է բանականությունը, կա՛մ ՝ իրականության զգացումը:Իրականում այն ճգնաժամը, որը կար հեղափոխությունից հետո, տեղափոխվել է խորհրդարան, ու ճգնաժամը ընդամենը դարձել է ինստիտուցիոնալ ու ավելի խորքային»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular