ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում շրջանառվում է հոնկոնգյան գրիպ. ռիսկի խմբում 0-5 տարեկան երեխաներն են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետությունում սուր շնչառական վարակներով ու գրիպով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մասնագետների գնահատմամբ, թեպետ դեկտեմբերի երկրորդ կեսի համեմատ այս օրերին նկատվում է հիվանդացության որոշակի նվազում, սակայն միևնույն է իրավիճակը շարունակում է անկայուն մնալ:

«Դեռ ունենք հիվանդացության բարձր շեմ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացության ցուցանիշը 1.8 անգամ բարձր է: Կոնկրետ Արարատի և Տավուշի մարզում դիտվում է բարձր, իսկ Երևանում և մնացած մարզերում՝ միջին ինտենսիվության ակտիվություն: Հունվարի 4-ի դրությամբ բժշկական կազմակերպություններում հոսպիտալացված է 592 բուժառու, որի 94 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են: Ասեմ, որ 13 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրանց  մեծ մասը 0-5 տարեկան երեխաներն են, որոնք շատ ավելի ծանր են տանում հիվանդությունը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

ՀՀ ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ մանկական բուժհիմնարկներում իրավիճակը լարված է: Դիմելիության մակարդակը միջինից բարձր է: Իհարկե, Ամանորից առաջ սկսված դպրոցական արձակուրդներն իրենց ազդեցությունն ունեցան հիվանդության տարածման որոշակի նվազման վրա, սակայն, ըստ Սերգեյ Սարգսյանի, շարունակում են լարված աշխատել:

«Հիմա արդեն նկատվում է այն միտումը, ըստ որի բուժհիմնարկներ դիմողները վարակվել են տոնական օրերին միմյանց տներ այցելությունների ժամանակ: Բերվում են հիվանդացած երեխաներ՝ սկսած 44 օրականից: Ներկայում շրջանառվում է H3N2 տեսակի գրիպը կամ հոնկոնգյան գրիպը, որի թիրախում 0-5 տարեկան երեխաներն են: Մի քանի օր դիտվում է տենդ, ականջի բորբոքում, կան թոքաբորբի դեպքեր»,-ասաց Սերգեյ Սարգսյանը:

Քանի որ կորոնավիրուսի և  գրիպի ախտանշանները նույնն են, մասնագետները խորհուրդ են տալիս դրանց առկայության դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել, անպայման դիմել բժշկի համապատասխան հետազոտության համար: Մասնագետները նկատեցին, որ սուր շնչառական վարակների գրիպի ժամանակ շատերը զբաղվում են ինքնաբուժությամբ, ինչը բավական բարդացնում է կլինիկական ընթացքը: Հիվանդները բավական ծանր վիճակում են ընդունվում բժշկական կազմակերպություններ:

«Շատ մեծ ռիսկ է այն, որ նշված բուժառուները տան պայմաններում օգտագործում են հակաբիոտիկներ, ինչը պարզապես ցուցված չէ վիրուսային հիվանդությունների համար: Դա ավելի է բարդացնում իրավիճակը»,-ասաց Ռոմելլա Աբովյանը:

Մասնագետները հորդորում են պահպանել հակահամաճարակային կանոնները, ժամանակին դիմել բժշկին: 

Աղբյուր` Armenpress

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular