ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանի ստոկհոլմյան սինդրոմը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի և Հայաստանի ԱԳ նախարարները դեկտեմբերի սկզբին ուշագրավ հանդիպում են ունեցել Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում, սակայն այդ մասին ՀՀ ԱԳՆ-ն որևէ տեղեկություն չի տրամադրել։ Մևլյութ Չավուշօղլուն օրերս է միայն այդ մասին տեղեկացրել, նույնիսկ հայտնել է, թե ընկերացել է Արարատ Միրզոյանի հետ։

«Հայաստանի ԱԳ նախարարը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը դրական մոտեցում ունեցող ընկեր է: Նրան այդպես եմ անվանում, քանի որ արդեն ընկերներ ենք դարձել՝ նրա հետ հանդիպելով Ստոկհոլմում: Ընթրիքից առաջ հնարավորություն ունեցանք ոտքի վրա հընթացս զրուցելու, խոսել ենք հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին, հայտնել եմ, որ առաջիկայում հայտարարելու ենք բանագնացների մասին, գոհունակությամբ ընդունեց, ընդգծվեց նաև կարճ ժամանակում բանագնացների հանդիպման անհրաժեշտության մասին», - ներկայացրել է Թուրքիայի արտգործնախարարը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ընթանում է չափազանց տարօրինակ հանգամանքներում, իսկ Հայաստանի փաշինյանական իշխանությունները գրեթե ոչինչ չեն հաղորդում երկուստեք շփումների մասին։ Հայաստանի քաղաքացիների համար տեղեկություններ ստանալու միակ աղբյուրը դարձել է Թուրքիայի ԱԳՆ-ն, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ հետահայաց հաստատում է, այն էլ՝ չափազանց դժկամորեն։ Բանակցություններում կարևորագույն խնդիրները երկուսն են՝ 44-օրյա պատերազմում Թուրքիայի դերը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը։

Թուրքիայի իշխանությունները հստակ հասկացրել են, որ առնվազն ցեղասպանության ճանաչման հարցում որևէ զիջում չեն անելու։ Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանից եկող ազդակներն ու ձեռնարկվող քայլերը ցույց են տալիս, որ այս պահին հայկական կողմը դրական տեսակետ ունի, բայց այն պետք է մնայուն լինի: Թուրք նախարարը նաև շեշտել էր, որ երկխոսության են գնում առանց նախապայմանների, բայց որոշ հարցերում հնարավոր չէ համակարծիք լինեն:

Նկատի ունենալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ Չավուշօղլուն համոզմունք է հայտնել, թե հայկական կողմը նման նախապայման առաջ չի քաշի՝ գիտակցելով, որ դա իրատեսական չէ:

«Եթե նախապայմաններով սկսենք, այս գործընթացը ոչ մի կետի չի հասնի», - ընդգծել է նա:

Չավուշօղլուն չի զլացել և գովել է անգամ հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին, մի բան, որ անգամ Ռուբինյանի կուսակիցները չեն համարձակվում անել։ Իսկ մենք հերթական անգամ արձանագրենք, որ փաշինյանական վարչախումբը հայ-թուրքական սերտացում է սկսել՝ հաշվի չառնելով հանրության կարծիքը՝ զուրկ պահելով տեղեկատվությունից և հնարավոր վտանգներից։ Փոխարենը, արարատմիրզոյաններն ու ռուբենռուբինյանները նոր «ընկերներ» են գտել իրենց համար։

Մհեր Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular